Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Կայացավ BarCamp 11-րդ չկոնֆերանսը
News 24/06/2019 08:41

Հունիսի 22-23 Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ BarCamp (չ)կոնֆերանսը։  Սա արդեն 11-րդ ԲարՔեմփ միջոցառումն էր Հայաստանում։ Բարքեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորեց ՏՏ և մեդիա ոլորտի հազարավոր մասնագետների: (Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

Այս տարի BarCamp-ին ելույթ ունեցան ավելի քան 90 խոսնակներ, որոնցից 16-ը հատուկ հրավիրված հյուրեր էին։ Նրանք ներկայացնում էին այնպիսի միջազգային և հայտնի ընկերություններ, ինչպիսիք են՝ IBM-ը, Yandex-ը, Wikimedia-ն, Wifisher-ը և այլն։

Մեծացել էր այս տարի և թեմաների ընտրությունը։ Հիմնականում դրանք բաժանված էին այսպես՝ Development, Marketing,Career, Work-Life, Recruitment, HR, Testing, QA, Product, Enterpreunirship and UX, Machine Learning, Game Development:

Եթե բաց եք թողել խոսնակներից որևէ մեկի ելույթը, կամ ցանկանում եք պարզապես լսել որևիցե դասախոսություն, ընտրելով այն օրակարգում, կարող եք անցնել BarCamp-ի Youtube-ի էջը և լսել այն։

«ԲարՔեմփ Երևանը» առաջին անգամ անցկացվել է 2009 թվականի ապրիլի 17-19-ը։ Նոր ձևաչափով չկոնֆերանսը գրավեց տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիայի ոլորտի մասնագետներին և յուրաքանչյուր հաջորդ «ԲարՔեմփ Երևան» միջոցառումներին հետաքրքրվողների և մասնակիցների թիվը սկսեց աճել։ Եթե 2009-ին մենք ունեցանք 400 մասնակից, 2016-ին մասնակիցների թիվը գերազանցեց 2500-ը:

ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005 թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։

Սովորաբար ԲարՔեմփ են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։

ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է՝ չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք են զեկուցումներ անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։ ԲարՔեմփի ժամանակ մենք ունենում ենք նաև Հրավիրված մասնագետներ և աշխատարաններ (workshop), որոնց մասին հայտարարվում է նախօրոք։

ԲարՔեմփի հիմնական թիրախ խումբը կազմում են բոլոր ոլորտների ծրագրավորողները/ճարտարագետները, նոր մեդիաների, ՏՏ, ինտերնետ և թվային տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների այլ մասնագետները, ղեկավարները, գործարարները, ուսանողները, ակտիվիստները, դասախոսները, բլոգերներն ու լրագրողները և բոլոր նրանք, ով ստեղծում է նոր սերնդի համաշխարհային Սարդոստայնը։