Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Armenia Enginering Week. Internet of Things-ը, դրա կիրառումը և անվտանգության խնդիրները
News 26/06/2019 11:51

Հունիսի 26-ին Մարիոթ հյուրանոցում շարունակվում է «Հայստան – Ինժեներական Շաբաթ» խորագրով միջոցառուների շարքը։ Այսօր խոսնակները ելույթ ունեցան ԳԲՀ Համակարգերի և սարքերի, արդյունաբերական IOT-ի և Հայաստանի արդյունաբերական ներուժի մասին։

Տեղեկատվական անվտանգությունը ինդուստրիալ IoT-ի ոլորտում թեմայով խոսեց National Instruments-ի ինժեներ Հրանտ Հարոյանը։ Starthub-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչ է իրենից ներկայացնում Internet of Things-ը, ինչպիսի օգտագործում ունի այն Հայաստանում և որոնք են հիմնական դրա խնդիրները։

«Առաջնայինը Internet of Things-ը իր մեջ ներառում է տարբեր սարքերի ցանց, որոնք աշխատում են անկախ մարդկային ֆակտորներից որևէ համակարգում։ Սկսած մեր սովորական հեռախոսներից, ցանկացած սարքից, որը միացված է համացանցին, ինքը կարող է կոչվել Internet of Things: Այսինքն, դա կարող է լինել, օրինակ, մեր smartphone-ը, որը դռները կարող է բացել, կամ լույսերը միացնել-անջատել հեռակարավարման օգնությամբ։ Կամ կարող է լինել ինչ-որ խողովակի բացում, կամ ցուցիչի միացում-անջատում և ալն։ Այսինքն, ապագայում ամեն ինչ լինելու է միացված համացնացին, և առաջնայինը, ինչի մասին պետք է մտածել, դա սարքերի տեղեկատվական անվտանգության ապահովումն է։ Որովհետև, եթե ինչ-որ սարք ապահովված չի անվտանգությամբ, այն կարող է շուկա դուրս չգալ։

IoT-ը Հայաստանում գուցե և նոր թերմին է համարվում, վերջին 10 տարին այն թրենդերում չէր, բայց արդեն մոտ 5 տարի է, որ դարձել է տարածված։ Հայաստանում այն ավելի շատ օգտագործվում է ավելի լոկալ լուծումների համար, այսինքն՝ speaker-ով կառավարել տան լույսը, տան այլ պարամետրեր։ Բայց ավելի շատ IoT-ն օգտագործվում է ինդուստրիալ լուծումներում՝ ինպես նշեցի, սենյակի ջերմաստիճանի կառավարումը, ցուցիչների հետ աշխատանքը։ Կոպիտ ասած՝ արտադրական պրոցեսի անխափան աշխատանքի համար պայմանավորված պետքական պարամետրերի կառավարման ապահովուման համար։

2030 թվականին 500 մլրդ սարք ամբողջ աշխարհով լինելու է կպած համացանցին։ Նշեմ, որ վաճառքի թվերը այս ոլորտում հասնում են 800 մլրդի, իսկ IoT սարքերի անվտանգության վրա ծախսվում է ընդամենը 3 մլրդ դոլլար Դա շատ փոքր թիվ է», – նշեց Հրանտը։

Հիշեցնենք, որ Ինժեերական շաբաթը կամփոփվի հունիսի 28- ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանա Շաբաթվա արդյունքների քննարկում՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ, ինժեներական լուծումների ցուցահանդես և լավագույն սկսնակ ընկերությունների ներկայացումներ։ Միջոցառման մասին մանրամասն տեղեկության համար կարող եք անցնել Ինժեներական Շաբաթվա պաշտոնական կայքը։