«ԳԼՈԲԱԼ ԷՅԷՄ»-ը Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համագործակցությամբ, մեկնարկում է «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019» ՍՏԱՐՏԱՓ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ մրցույթը:
ClimateLaunchpad-ը մաքուր տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների գլոբալ մրցույթ է, որի նպատակն է նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական հետեւանքները նորարարությունը եւ ձեռներեցությունը խթանելու միջոցով։ Ակսելերացիոն ծրագրի առաքելությունն է վերածել մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները հաջողակ բիզնեսների՝ խթանելով տնտեսական աճը եւ նորարարության ներուժը: ClimateLaunchpad-ը իրականացվում է աշխարհի ավելի քան 50 երկրում։
Միացե՛ք «ClimateLaunchpad Հայաստան 2019» մրցույթին, այն կդառնա եվրոպական եւ գլոբալ հաջողությունների ձեր այցետոմսը:
Ձեր սեփական բիզնեսը սկսելու համար մենք առաջարկում ենք.
-
Երկօրյա ինտենսիվ բիզնես ճամբար:
-
6 շաբաթյա արագացված մենթորային (խորհրդատվական) դասընթաց:
-
Հնարավորություն ներկայացնելու ձեր գաղափարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային ճանաչված ժյուրիի հանձնաժողովին:
Կարող եք դիմել մրցույթին, եթե ունեք նույնիսկ սաղմնային փուլում գտնվող բիզնես գաղափար:
Բիզնես գաղափարը պետք է վերաբերի հետեւյալ ոլորտներին.
- Էներգաարդյունավետություն
- Վերականգնվող էներգիա
- Սնունդ եւ գյուղատնտեսություն
- Ջրային ռեսուրսներ
- Արդյունաբերական տեխնոլոգիաներ
- Կամ ցանակացած գաղափար կլիմայի փոփոխության եւ մաքուր տեխնոլոգիաների վերաբերյալ։
Եզրափակիչ փուլում ընտրված 2 լավագույն ազգային թիմերը հնարավորություն կստանան նոյեմբեր ամսին Ամստերդամում, մասնակցելու գլոբալ եզրափակիչ մրցույթին եւ կներկայացնելու իրենց գաղափարները Climate-KIC աքսելերատորի խորհրդի անդամներին:
Գլոբալ եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարափներին կշնորհվի €10 000, €5000 եւ €2500 մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18 ամսյա Ակսելերացիոն ծրագրին:
Նախքան դիմում հայտաձեւերի վերջնական հանձնումը, խնդրում ենք համոզվել, որ
- Դեռ չեք սկսել ձեր բիզնեսը կամ սկսել եք ոչ շուտ քան մեկ տարի առաջ,
- Չունեք էական եկամուտ,
- Չեք ունեցել 200,000 եվրոյից ավել ֆինանսական ներդրում,
- Դուք դեռ չեք կազմակերպել ձեր ապրանքի, արտադրական լուծումի կամ նախատիպի վաճառք:
Ձեր դիմում-հայտաձեւերը կարող եք լրացնել հետեւյալ հղումով՝ http://climatelaunchpad.org/application-form/ :
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ հուլիսի 15-ը:
Հարցեր ունենալու դեպքում կարող եք գրել [email protected] էլ. հասցեին: