Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Webb Fontaine-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց Տվյալագիտության ամառային դպրոցը
News 02/07/2019 14:53

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Webb Fontaine-ի և Beeline-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց Տվյալագիտության ամառային դպրոց: Այն մասնակիցներին եզակի հնարավորություն կտա սովորելու տվյալագիտության հիմունքներն ու մեթոդները՝ մտածողությունը զարգացնող մի շարք դասընթացների միջոցով: Ամառային դպրոցում դասավանդելու են շուրջ երկու տասնյակ տեղացի և միջազգային առաջատար մասնագետներ:

Տվյալագիտության ամառային դպրոցի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՀ Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը. «Այս ամառային դպրոցը հրաշալի հնարավորություն է, որը նպատակ ունի համախմբելու տեղի և միջազգային մասնագետներին, ցույց տալու համար, որ Հայաստանը չմշակված ադամանդ է տվյալագիտության ոլորտում: Մենք հպարտ ենք լինելու այն կրթական հաստատությունը, որը տեսել է ոլորտում պահանջարկն ու երկրի ներուժը և ստանձնել՝ լրացնելու այդ պակասը»:

Webb Fontaine ընկերության գործառնությունների ղեկավար Սերոբ Սերոբը ընդգծեց, որ Վեբբ Ֆոնտեյն ընկերության համար տվյալ ոլորտը շատ կարևոր է: նմանատիպ միջոցառումների ֆինանսավորումը հանդիսանում է Վեբբ Ֆոնտեյն ընկերության կորպորատիվ պատասխանատվության անբաժանելի մասը: Մենք անում ենք ամեն ինչ՝ աջակցելու ՀՀ-ոիմ տեխնոլոգիական զարգացմանը: Սա արդեն 3-րդ ծրագիրն է տվյալագիտության ոլորտում,որտեղ Webb Fontaine-ը հանդես է եկել որպես հովանավոր: Մենք արդեն իսկ հովանավորել ենք Պետական հաամալսարանին՝ունենալ Մեքենայական ուսուցման համար նախատեսված լաբարատորիա՝ ներդնելով 30 000 ԱՄՆ դոլլար: Մենք հավատում ենք,որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն կտան Հայաստանին դառնալ ՏՏ ոլորտի առաջատար և՛ տարածաշրջանում, և ՛ համաշխարհային շուկայում:

Մասնագիտացված լինելով էլ-կառավարական ծրագրերի և այն ներառող բիզնես տրամաբանության բոլոր ճյուղերի մեջ՝ Webb Fontaine-ում մեծ ուշադրություն է դարձվում մեքենայական ուսուցմանը: Գործելով 2005 թվականից Webb Fontaine-ը ՀՀ ՏՏ ոլորտում այն եզակի ընկերություններից է, որոնք ամբողջապես գործում են միջազգային հարթակում և ունեն աշխարհագրական լայն ընդգրկում: Ընկերության պրոդուկտներն օգտագործվում են Նիգերիայում, Ֆիլիպիններում, Բենինում, Եթովպիայում, Բահրեյնում, Գանայում, Կոտ դ’Իվուարում, Պանամայում,Կոնգոյում,Աջմանում և Գվինեայում: Ունենալով մեծ փորձ այս ոլորտում, Webb Fontaine’-ը արդիական ՏՏ համակարգերի շնորհիվ բարելավում է մաքսային և առևտրային գործընթացները նպաստելով առևտրային համայնքի ընդհանուր զառգացմանը: