Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Granatus Ventures-ը Համաշխարհային տնտեսական ֆորումին
News 03/07/2019 12:08

Այս տարվա ամառային Դավոսը մոտենում է իր ավարտին։ Այս տարի Granatus Ventures-ի համահիմնադիր և գործընկեր Երվանդ Սարկիսյանը մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումին, որը անց է կացվում Դալյանում, Չինաստան։ Այստեղ նա հանդիպել է տնտեսական ֆորումի թմի անդամներ՝ Վիջայ Ռաջուն և Պաբլո Իզքուէրդոին։

Հիշեցնենք, որ Գրանատուս Վենչուրս ընկերությունը, հիմնադրվել է 2013 թ.-ին, Հայաստանում առաջին տեխնոլոգիական վենչուրային ընկերությունն է, որը տրամադրում է ներդրումներ, փորձառություն և կապեր այն ստարտափերին, որոնք կիրառում են Հայաստանի ներուժը որպես զարգացող տեխնոլոգիական կենտրոն: Գրանատուս Վենչուրս ընկերությունը համալրված է փորձառու մասնագետներով, ովքեր կառավարում են 14 բարձր տեխնոլոգիական ստարտափներից բաղկացած պորտֆել, որոնք Սիլիկոնյան հովտում և Եվրոպայում առաջատար վենչուրային ֆոնդերից գումարային ավելի քան 62 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ են ներգրավել։