ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ԻմփաքթԷյմ վենչուրային աքսելերատորի և Ինովացիան լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ) հետ համատեղ 2019թ-ի մայիսի 13-ին 2-րդ անգամ արդեն մեկնարկեց «Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիաների աքսելերացիոն» 20 շաբաթյա ծրագիրը։
Ընդհանուր 7 երկրից ստացված 34 դիմումներից հարցազրույցի փուլ են անցել 15-ը, որից ընտրվել են 10 ստարտափեր՝ մասնակցելու աքսելերացիոն ծրագրին։
Աքսելերացիոն ծրագրի այս փուլի ընթացքում ստարտափները անցնում են բիզնես, տեխնոլոգիական և Impact ուղղվածության հանդիպումների շարքով։
– Բիզնես հանդիպումների ընթացքում ստարտափները շուկայի ուսումնասիրության, հաճախորդների ներգրավման, վաճառքի պլանավորման և վերլուծության միջոցով զարգացնում են իրենց բիզնես պլանը։
– Տեխնոլոգիական հանդիպումները առնչվում են կլիմայական փոփոխության ոլորտում ներկա տեխնոլոգիական միտումներին և, ստարտափներին համապատասխան, հնարավոր նոր լուծումների քննարկումներին, ինչպես նաև վերջիններիս գաղափարներում Ամպային համակարգերի, Բլոքչեյնի, Արհեստական Բանականության և Մեքենայական Ուսուցման հնարավոր ինտեգրացիաներին։
– Impact ուղղությունը իրենից ներկայացնում է դասընթացների շարք, որոնց ընթացքում ստարտափները ծանոթանում են ՄԱԿ-ի Կայուն Զարգացման 17 Մարտահրավերների հետ և հստակեցնում են արժեքային շղթան և սոցիալական արդյունքը՝ համապատասխանեցնելով իրենց գաղափարներին և դրանց հաշվելիությունը։
3 հիմնական ուղղություններին զուգահեռ ստարտափները ամեն շաբաթ քննարկումներ են ունենում իրենց մենթորների հետ, հնարավորութուն են ունենան հանդիպել ոլորտի մասնագետների հետ իրենց գաղափարները էլ ավելի զարգացնելու նպատակով և շուտով նաև մասնակելու են միջազգային համաժողովների և կոնֆերանսների, ինչպիսին է օրինակ՝ Պոտուգալիայում կայանալիք ամենամյա Web Summit համաժողովը, որտեղ նրանք կներկայացնեն իրենց գաղափարները և կկարողանան շփվել ներդրողների ու ոլորտի մասնագետների հետ։
ՄԱԶԾ անտառային և դաշտային հրդեհների կառավարման ծրագիրը՝ ՄԱԶԾ ԻմփաքթԷյմ վենչուռային աքսելերատորի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է Climate Change Tech Accelerator vol. 2-ը։ Ծրագիրը իրականացվում է Ռուսաստան – ՄԱԶԾ զարգացման վստահության հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի վենչուրային միջոցներով, և իրականացվելու է Հայաստանի բնապահպանության նախարարության հետ համատեղ։