Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ընթանում է Climate Change Tech աքսելերացիոն ծրագիրը
News 04/07/2019 09:13

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ԻմփաքթԷյմ վենչուրային աքսելերատորի և Ինովացիան լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ) հետ համատեղ 2019թ-ի մայիսի 13-ին 2-րդ անգամ արդեն մեկնարկեց «Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիաների աքսելերացիոն» 20 շաբաթյա ծրագիրը։

Ընդհանուր 7 երկրից ստացված 34 դիմումներից հարցազրույցի փուլ են անցել 15-ը, որից ընտրվել են 10 ստարտափեր՝ մասնակցելու աքսելերացիոն ծրագրին։

Աքսելերացիոն ծրագրի այս փուլի ընթացքում ստարտափները անցնում են բիզնես, տեխնոլոգիական և Impact ուղղվածության հանդիպումների շարքով։

Բիզնես հանդիպումների ընթացքում ստարտափները շուկայի ուսումնասիրության, հաճախորդների ներգրավման, վաճառքի պլանավորման և վերլուծության միջոցով զարգացնում են իրենց բիզնես պլանը։

Տեխնոլոգիական հանդիպումները առնչվում են կլիմայական փոփոխության ոլորտում ներկա տեխնոլոգիական միտումներին և, ստարտափներին համապատասխան, հնարավոր նոր լուծումների քննարկումներին, ինչպես նաև վերջիններիս գաղափարներում Ամպային համակարգերի, Բլոքչեյնի, Արհեստական Բանականության և Մեքենայական Ուսուցման հնարավոր ինտեգրացիաներին։

Impact ուղղությունը իրենից ներկայացնում է դասընթացների շարք, որոնց ընթացքում ստարտափները ծանոթանում են ՄԱԿ-ի Կայուն Զարգացման 17 Մարտահրավերների հետ և հստակեցնում են արժեքային շղթան և սոցիալական արդյունքը՝ համապատասխանեցնելով իրենց գաղափարներին և դրանց հաշվելիությունը։

3 հիմնական ուղղություններին զուգահեռ ստարտափները ամեն շաբաթ քննարկումներ են ունենում իրենց մենթորների հետ, հնարավորութուն են ունենան հանդիպել ոլորտի մասնագետների հետ իրենց գաղափարները էլ ավելի զարգացնելու նպատակով և շուտով նաև մասնակելու են միջազգային համաժողովների և կոնֆերանսների, ինչպիսին է օրինակ՝ Պոտուգալիայում կայանալիք ամենամյա Web Summit համաժողովը, որտեղ նրանք կներկայացնեն իրենց գաղափարները և կկարողանան շփվել ներդրողների ու ոլորտի մասնագետների հետ։

ՄԱԶԾ անտառային և դաշտային հրդեհների կառավարման ծրագիրը՝ ՄԱԶԾ ԻմփաքթԷյմ վենչուռային աքսելերատորի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է Climate Change Tech Accelerator vol. 2-ը։ Ծրագիրը իրականացվում է Ռուսաստան – ՄԱԶԾ զարգացման վստահության հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի վենչուրային միջոցներով, և իրականացվելու է Հայաստանի բնապահպանության նախարարության հետ համատեղ։