Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
«Անձնային աճի դերը բիզնեսում» թեմայով սեմինար
News 04/07/2019 10:07

Հուլիսի 13-ին, ժամը 13:00-ին  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC) տեղի կունենա սեմինար-հանդիպում լայֆ և բիզնես քոուչ, գործարար Մուշեղ Ավետիսյանի հետ։

Հանդիպումը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զբաղվել բիզնեսով կամ արդեն զբաղվում են և ցանկանում են զարգացնել այն։

Սեմինար-հանդիպումը կրում է «Անձնային աճի դերը բիզնեսում» խորագիրը, որի ընթացքում քննարկելվելու է, թե ինչքանով է անձնային աճը կարևոր բիզնեսում հաջողության հասնելու համար և որոնք են բիզնեսով զբաղվելու նախապայմաններն ու գործարարին անհրաժեշտ հատկությունները։

 Հանդիպման ավարտին լինելու է նաև հարց ու պատասխանի ժամ, որի ընթացքում մասնակիցները կարող են Մուշեղին ուղղել իրենց հետաքրքրող բոլոր հարցերը։

Սեմինար-հանդիպումանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։ Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա ԳՏԿ (Գայի 1) մեծ դահլիճում։