Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիա. Հերթական անգամ անց է կացվում “The Blockchain Challenger”-ը
News 09/07/2019 10:57

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան հունիսի 8-ին մեկնարկեց «The Blockchain Challenger»  7 շաբաթյա կրթական ծրագիրը, որի շրջանակներում մասնակիցները ծանոթանում են բլոկչեյն տեխնոլոգիայի առանձնահատկություններին, կիրառման ուղղություններին և բացահայտում են տեխնոլոգիայի ընձեռած հնարավորություններին։ Արդեն 4 շաբաթ շարունակ ոլորտի առաջատար մասնագետները կիսվում են իրենց փորձով և գիտելիքներով ինտերակտիվ դասախոսությունների և քննարկումների միջոցով՝ ներկայացնելով տեխնոլոգիայի առաջացման նախադրյալները, գործող նախագծերի հիման վրա պարզաբանում տեխնոլոգիայի ներդրման անհրաժեշտությունը և դրա առավելությունները: Կրթական ծրագիրը կառուցված է խաղային տարրերով (gamification), ինչը խթանում է մասնակիցների միջև մրցակցային ոգին և մոտիվացիան՝ հարթակ ստեղծելով միմյանց ավելի լավ ճանաչելու և ամուր թիմի ձևավորման համար։

Ի սկզբանե բոլորն ունեն 100 nooor-տոկեններ (միավորներ) իրենց մրցաշարային աղյուսակներում և յուրանքանչյուր շաբաթ մասնակիցները, բաժանվելով թիմերի, ստանում են առաջադրանք-մարտահրավերներ, որոնք հաղթահարելով, կուտակում են միավորներ՝ աստիճանաբար բարելավելով իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում։  Անդրադարձ կատարելով ծրագրային հատվածին՝ նշենք, որ մասնակիցները ծրագրի սկզբում ծանոթացան փողի ֆունկցիաներին ու ծագման պատմությանը և թվային արժույթի ստեղծման նախադրյալներին՝ հասկանալով տեխնոլոգիայի կիրառման տնտեսական հիմնավորումը, այնուհետև ներկայացվեցին բլոկչեյնի և կրիպտոարժույթների շուկայի առանձնահատկությունները։ Առանձնակի շեշտադրվում է արագ աճող ֆինթեք ոլորտը: 4 շաբաթվա ընթացքում մասնակիցները արդեն այցելել են ոլորտի տարբեր ընկերություններ` ծանոթանալու դրանց գործունեությանը, հասկանալու այս կամ այն ոլորտում տեխնոլոգիայի կիրառման անհրաժեշտությունը։ Դասընթացները վարում են ոլորտի առաջատար մասնագետներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից։ Արդեն կայացած քննարկումների ընթացքում Nooor-ի նախագահ Վիգեն Առուշանյանը, Concent ընկերության հիմնադիր Ալեքսանդր Հարությունյանը, Arcnet ընկերության համահիմնադիր Վազգեն Մանուկյանը, Solar-Group ընկերության հիմնադիր Ալեքսանդր Գրիգորյանը, CryptoNDX ընկերության գործադիր տնօրեն Արթուր Արսլանյանը, Amazon-ի լոգիստիկ բաժնի համակարգող Արսեն Ջոմարդյանը Չեխիայի Հանրապետությունից, MAXontheBLOCK հարթակի հիմնադիր Մակսիմիլիան Ջամգարյանը Ավստրիայից կիսվեցին իրենց փորձով, ներկայացրեցին գործող նախագծեր և քննարկեցին ոլորտի զարգացման հեռանկարները։ Դասընթացների ընթացքում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները հնարավորություն են տալիս մասնակիցներին նոր կապեր ձեռք բերելու և առավել լավ պատկերացնելու էկոհաակրգի խաղացողների գործունեությունը։

The Blockchain Challenger-ը դեռ շարունակվելու է 3 շաբաթ, որոնք ավելի հագեցած են լինելու առաջադրանքներով և մարտահրավերներով։ Ծրագրի ավարտին, հավաստագրերից բացի, մասնակիցները ստանալու են Nooor-ին անդամագրվելու հնարավորություն, տրամադրվելու է նաև ինթերշիփերի, աշխատանքի ընդունման և կամավոր փորձառություն ձեռք բերելու հնարավորություններ ինչպես Nooor-ում, այնպես էլ ծրագրին աջակցող  ընկերություններում։

Հարկ է նշել նաև, որ այս ծրագիրը շարունակական բնույթ կունենա՝ իրականացվելով թե՛ ուսանողական խմբերի, թե՛ գործող ընկերությունների աշխատակիցների հետ։