Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ClimateLaunchpad ստարտափ գաղափարների մրցույթը ընդունում է հայտեր
News 11/07/2019 10:30

«ԳԼՈԲԱԼ ԷՅԷՄ»-ը Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համագործակցությամբ, մեկնարկում է «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019» ստարտափ բիզնես գաղափարների մրցույթը:

ClimateLaunchpad-ը մաքուր տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների գլոբալ մրցույթ է, որի նպատակն է նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական հետեւանքները նորարարությունը եւ ձեռներեցությունը խթանելու միջոցով։ Ակսելերացիոն ծրագրի առաքելությունն է վերածել մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները հաջողակ բիզնեսների՝ խթանելով տնտեսական աճը և նորարարության ներուժը: ClimateLaunchpad-ը իրականացվում է աշխարհի ավելի քան 50 երկրում։

Մրցույթը իրենից ներկայացնում է

– Երկօրյա ինտենսիվ բիզնես ճամբար,

– 6 շաբաթյա արագացված մենթորային (խորհրդատվական) դասընթաց,

– Հնարավորություն ներկայացնելու ձեր գաղափարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային ճանաչված ժյուրիի հանձնաժողովին:

Կարող եք դիմել մրցույթին, եթե ունեք նույնիսկ սաղմնային փուլում գտնվող բիզնես գաղափար:

Բիզնես գաղափարը պետք է վերաբերի հետևյալ ոլորտներին.

• Էներգաարդյունավետություն,

• Վերականգնվող էներգիա,

• Սնունդ եւ գյուղատնտեսություն,

• Ջրային ռեսուրսներ,

• Արդյունաբերական տեխնոլոգիաներ,

• Կամ ցանակացած գաղափար կլիմայի փոփոխության եւ մաքուր տեխնոլոգիաների վերաբերյալ։

Եզրափակիչ փուլում ընտրված 2 լավագույն ազգային թիմերը հնարավորություն կստանան նոյեմբեր ամսին Ամստերդամում, մասնակցելու գլոբալ եզրափակիչ մրցույթին եւ կներկայացնելու իրենց գաղափարները Climate-KIC աքսելերատորի խորհրդի անդամներին:

Գլոբալ եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարափներին կշնորհվի €10 000, €5000 և €2500 մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18 ամսյա Ակսելերացիոն ծրագրին:

Նախքան դիմում հայտաձևերի վերջնական հանձնումը, խնդրում ենք համոզվել, որ

– Դեռ չեք սկսել ձեր բիզնեսը կամ սկսել եք ոչ շուտ քան մեկ տարի առաջ,

– Չունեք էական եկամուտ,

– Չեք ունեցել 200,000 եվրոյից ավել ֆինանսական ներդրում,

– Դուք դեռ չեք կազմակերպել ձեր ապրանքի, արտադրական լուծումի կամ նախատիպի վաճառք:

Դիմում-հայտաձևերը կարող եք լրացնել հետևյալ հղումով։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ հուլիսի 15-ը:

Հարցեր ունենալու դեպքում կարող եք գրել [email protected] էլ. հասցեին։