Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
DISQO-ն զարգացման նոր փուլ է մտնում և մասնագետներ է փնտրում
News 11/07/2019 11:39

DISQO-ն նշեց Հայաստանյան գրասենյակի ընդլայնումը. ստարտափը զարգացման նոր փուլ է մտնում և նոր մասնագետներ է փնտրում

Հուլիսի 10-ին DISQO ամերիկյան ստարտափը նշեց իր հայաստնյան թիմի և գրասենյակի ընդլայնումը՝ ԱՄՆ-ից ժամանած համահիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանի այցին ընդառաջ։ Միջոցառմանը ներկա էին Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը և հայկական ՏՏ համայնքի ներկայացուցիչներ։

«Ուրախ ենք, որ հայաստանյան թիմը մեզ միացավ ստարտափի աճի այս վաղ փուլում՝ բիզնեսի համար կարևոր ազդեցություն թողնելով։ Բարձր ենք գնահատում տեղի մասնագետների պոտենցիալը՝ շարունակում ենք ընդլայնել թիմը՝ ստարտափի զարգացման նոր փուլ մտնելով»,- նշում է Ա. Աճեմյանը։ Ստարտափն աճելու ու զարգանալու հնարավորություններ է ստեղծում հայ մասնագետների համար։ «Նման նախաձեռնություններով հնարավոր է կանխել տաղանդի արտահոսքը՝ ստեղծելով կարիերայի աճի հնարավորություն հենց Հայաստանում։ Ժամանակն է ձևավորել նոր մշակույթ՝ հնարավորությունների ու փորձի ներդրման համար»,- մեկնաբանեց հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը։

Հայաստանի ինժեներական թիմի տնօրեն Հարություն Բաղդասարյանը պատմում է. «Երևանի գրասենյակի գործունեության մի քանի ամիսների ընթացքում ձևավորել ենք 30-ից ավելի առաջադեմ մասնագետներով համալրված թիմ, որը համատեղ աշխատում է ԱՄՆ-գրասենյակի հետ՝ միևնույն պրոցեսներով ու դերերով»։ Այս համատեղ աշխատանքի շնորհիվ DISQO-ն թողարկել է նոր պրոդուկտներ՝ ընդլայնելով ստարտափի գործընկերների շարքը աշխարհում առաջատար հետազոտական կազմակերպություններով, գովազդային գործակալություններով և Fortune 1000 ցանկում ընդգրկված այլ ընկերություններով։

Ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատանքը, պրոդուկտներ մշակելու նոր մոտեցումներն ու աշխարհահռչակ կազմակերպությունների սպառողական տվյալների հետ աշխատանքն DISQO-ում ապահովում են յուրօրինակ աշխատանքային մշակույթ։ «Աճի նման տեմպի համար կարևոր էր եռանդուն, նախաձեռնող և մարտահրավերների պատրաստ թիմ ձևավորելը, ինչը մեզ մոտ ստացվեց։ Վստահ եմ, որ կհաջողենք նման արժեհամակարգով նոր մասնագետներ գտնել»,- ասաց մարդկային ռեսուրսների տնօրեն Մարինե Ազնաուրյանը։

Տարվա ավարտին DISQO-ն կունենա նաև թրեյնինգ-internship ծրագիր, որ կպատրաստի այնպիսի մասնագետներ ինչպիսիք տվյալների ինժեներներն են (data engineer)։ Իսկ ընկերության ազատ հաստիքներին կարելի է ծանոթանալ և դիմել disqo.com/careers հասցեով։

DISQO ստարտափը (www.disqo.com) հիմնադրվել է Լոս-Անջելեսում ազգությամբ հայ գործարարների կողմից՝ Արմեն Աճեմյանի (գործադիր տնօրեն), Դրո Քոչարեանի (տեխնիկական տնօրեն), Արմեն Պետրոսեանի (մարքեթինգի տնօրեն): Այն սպառողներից ուղղակիորեն (first-hand) հավաքագրած ստույգ տվյալներ է տրամադրում աշխարհի խոշորագույն մարքեթինգային ու հետազոտական ընկերությունների և բրենդերի: DISQO-ն առաջատարն է ոլորտում և ստեղծել է սպառողների հետազոտության միասնական հարթակ, որ ներգրավում է մարդկանց՝ որպես սպառող տվյալների փոխանակման համար: Այստեղ իրականացվում են տարեկան 10 միլիոնից ավելի հարցումներ: