Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Microsoft-ի Data Science-ի անվճար ճամբարը ընդունում է հայտեր
News 11/07/2019 12:46

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՍԾՏՀ (Սևծովյան տնտեսական համագործակցություն) նախագծերի խրախուսման կառույցի հետ համատեղ մեկնարկում է դիմում-հայտերի ընդունումը տվյալագիտության ճամբարին մասնակցելու համար։ Ծրագրի շրջանակում կանցկացվի 6-ամսյա տվյալագիտության ճամբար, ինչպես նաև սեմինարներ Microsoft-ից, Yandex-ից ու այլ ընկերությունների հեղինակավոր մասնագետների կողմից։ Ճամբարի ընթացքում մասնակիցները կաշխատեն իրական նախագծերի ու խնդիրների վրա։ Արդյունքում նրանք կունենան բացառիկ հնարավորություն տեսական գիտելիքները թե՛ ամրապնդելու, թե գործնականում անփոխարինելի գիտելիքներ ձեռք բերելու համար։

Ճամբարի նպատակն է դիմորդներին տալ տվյալագիտության և մեքենայական ուսուցման (machine learning) գործնական գիտելիքներ։ Ծրագրի ընթացքում կուսումնասիրվեն

– Ծանոթություն R և Python ծրագրավորման լեզուների հետ,

– Տվյալների վիզուալիզացիա,

– Վերահսկվող ուսուցում/supervised learning,

– Չվերահսկվող ուսուցում /unsupervised learning,

– Ռեգրեսիոն մոդելներ/regression models,

– Դասակարգող մոդելներ/classification models,

– Նկարագրերի ընտրություն/feature selection և այլն։

Ճամբարի դասընթացները գործնական բնույթ են կրելու, և ամեն թեմա ուսումնասիրվելու է գործնական օրինակների հիման վրա։

Ովքե՞ր են նախընտրելի դիմորդները

Բոլոր նրանք, ովքեր

– Գիտեն որևէ ծրագրավորման լեզու։ R և Python լեզուների իմացությունը խրախուսվում է։

– Ունեն հիմնարար մաթեմատիկական գիտելիքներ, գիտեն մաթեմատիկական անալիզի հիմունքներ, գծային հանրահաշիվ` աշխատանք մատրիցների և վեկտորների հետ։

Ծրագրի ժամանակացույցը

– Հուլիս – օգոսոտոս – մասնակիցների ընտրություն, որը կիրականացվի թեստերի և հարցազրույցների միջոցով

– Սեպտեմբեր – հունվար – վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ

– Փետրվար – ապրիլ – թիմային աշխատանք իրական խնդիրների (տրանսպորտի, ֆինանսաբանկային, e-commerce, մանրածախ առևտրի և այլ ոլորտների) լուծման ուղղությամբ։

Իսկ ո՞վ է դասավանդելու

6-ամսյա դասընթացները կվարի տնտեսագիտական գիտությունների թեկնածու, տվյալների վերլուծության մասնագետ Հաբեթ Մադոյանը։ Նա դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում կիրառական վիճակագրություն եւ տվյալների վերլուծություն, ինչպես նաև հանդիսանում է Datamotus ընկերության հիմնադիրը։

Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ օգոստոսի 25-ը պետք է լրացնեն հայտադիմումը։ Ճամբարի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել ՄԻԿ տեղեկատվական հանդիպմանը հուլիսի 30-ին, ժամը 14։00-ին։