
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացվող «Եվրասիական թվային հարթակները» միջազգային մրցույթը ընդունում է մասնակցության հայտեր:
Մրցույթի նպատակն է բացահայտել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այն ընկերությունները եւ ծրագրերը, որոնք կարող են զգալի ներդրում ունենալ Միության թվային օրակարգի իրականացման գործում:
Մրցույթին կարող են մասնակցել այն նախագծերը, որոնք ներկայացնում են միության թվային օրակարգը հետեւյալ ոլորտներում
– արդյունաբերություն
– գյուղատնտեսություն,
– առեւտուր:
Մրցույթն իր մասնակիցների համար ընձեռնում է հետեւյալ հնարավորությունները.
– Հաղթողները դրամական պարգեւներ կստանան,
– Մրցույթի շրջանակներում մասնակիցները կարող են բազմիցս ներկայացնել իրենց ծրագրերը պոտենցիալ ներդրողներին (աքսելերացիոն ծրագրերին, վենչուրային ֆոնդերին եւ պետական գործակալությունների ներկայացուցիչներ)
– Խոստումնալից ծրագրերի համար մրցույթի գործընկերների կողմից հնարավորություն կընձեռնվիի արտոնյալ պայմաններ ստանալ աքսելերացիոն ծրագրերում մասնակցելու, ինչպես նաեւ միջպետական եւ պետական աջակցություն առաջատար թվային կորպորացիաներից ստանալու համար,
– Մրցույթի կիսաեզրափակիչ անցած մասնակիցները կկարողանան անցկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեջ իրենց ծրագրերի լրացուցիչ հանդիպումներն ու շնորհանդեսները,
– Մրցույթի տեղեկատվական աջակցության շրջանակներում լրատվամիջոցները կներկայացնեն հետաքրքրված հանդիսատեսին մասնակիցների նախագծերը:
2019 թ. սեպտեմբերի 13-ին «EXPO-2019»-ում տեղի կունենա «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի հայաստանյան կիսաեզրափակիչը:
Մրցույթի մասին մանրամասն տեղեկություն ստանալու և մասնակցության հայտը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով: Դիմումները ընդունվում են մինչեւ օգոստոսի 22-ը: