Սեպտեմբեր, 2025
September 2025
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այցը Թումո Ստեփանակերտ
News 11/07/2019 14:07

Օրերս Թումո Ստեփանակերտ էր այցելել Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ուղեկցությամբ:

Իր այցի մասին պարոն Ավինյանը գրել է․ «Երեկ երեկոյան Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել ենք Ստեփանակերտի Թումո ստեղծարար կենտրոն: Արցախի տարբեր շրջաններից ու Ստեփանակերտից ավելի քան 1200 սան ունեցող կենտրոնը մասնագիտացած է հեռուստաարտադրության, ֆիլմարտադրության, սոցիալական հոլովակների ստեղծման, անիմացիայի, կորպորատիվ դիզայնի եւ լուսանկարչության բնագավառում»:

Նշենք, որ Թումո Ստեփանակերտում էին նաև նախարարներ Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը և Ռուստամ Բադասյանը: Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կենտրոնի կրթական ծրագրին ու շփվել թումոցիների հետ