Categories: News

«Yandex» ծրագրավորման դպրոցը փնտրում է ծրագրավորողների

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն (GTC) աշխատանքի են հրավիրում ծրագրավորողների՝ «Yandex» ծրագրավորման դպրոցում դասավանդելու համար։

Աշխատանքային պահանջները՝

– Միջին մասնագիտական / թերի բարձրագույն / բարձրագույն կրթություն,

– Երեխաների հետ աշխատելու փորձ,

– Python- ի կամ այլ ծրագրավորման լեզվի լավ իմացություն,

– Ռուսերեն լեզվի լավ իմացություն,

– Թիմում աշխատելու ունակություն,

– Նախագծում առնվազն երկու տարի աշխատելու պատրաստակամություն,

– ՏՏ ոլորտում ունեցած փորձը, այլ ծրագրավորման լեզուների կամ ցանցային տեխնոլոգիաների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 15-ը։ Ցանկության դեպքում կարող եք ուղարկել CV-ն gtc@eif.am էլ․ հասցեին։

Share