Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
EIF-ը հայտարարում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ
News 15/07/2019 07:24

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, հայտարարում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):

Նորարարության զարգազման համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի նպատակն է աջակցել նոր լուծումների, պրոդուկտների, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և/կամ զարգացմանը, ինչը կնպաստի մասնավոր հատվածում տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման, տեխնոլոգիաների փոխանցման, նորարարության զարգացման և առևտրայնացման խթանմանը:

Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է ֆինանսական օժանդակություն տրամադրել տեխնոլոգիական ոլորտի (բջջային կիրառական ծրագրերի և վեբ ծրագրերի մշակումից մինչև բիզնես գործընթացին առնչվող տարբեր հարցերի լուծում առաջարկող բարդ ծրագրային ապահովումների մշակմամբ, կամ բարդ ինժեներական լուծումներ տրամադրող) թիմերին, նորաստեղծ ընկերություններին  և տեխնոլոգիաների ոլորտում մինչև 3 տարվա գործունեության պատմություն ունեցող ընկերություններին ու ՓՄՁ-ներին՝ նորարարական պրոդուկտների ու ծառայությունների ստեղծման և զարգացման և/կամ դրանց շուկա  դուրս բերմանը օժանդակելու համար: Մարզային Համաֆինանսավորվող Դրամաշնորհային ծրագրի նպատակն է խրախուսել տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ մարզերում:

Դրամաշնորհի չափը կազմելու է 5․000․000 ՀՀ դրամից մինչև 25․000․000 ՀՀ դրամ:

Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհով՝ մինչև 50%-ի, իսկ  Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհով՝ մինչև 85%-ի չափով ֆինանսավորում կտրամադրվի պահանջներին համապատասխանող հայտատուի (թիմերի, նորաստեղծ ընկերությունների և գոյություն ունեցող ընկերությունների) կողմից հաշվարկված թույլատրելի ծախսերի համար, որոնք նախատեսվում են ծրագրի նպատակներին համապատասխանող՝ գոյություն ունեցող և/կամ նոր լուծումների, պրոդուկտի կամ ծառայության մշակման, իրացման և զարգացման համար։

Ծրագրի առավելագույն տևողությունը կազմում է 1 տարի:

Հավելյալ տեղեկության համար կարող եք անցնել հետևյալ հղումով։