Categories: News

GTC-ում քննարկվել է բիզնեսում անձնական զարգացման դերը

Հուլիսի 13-ին Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում (GTC) տեղի ունեցավ սեմինար-հադիպում լայֆ-քոուչ, ձեռնարկատեր Մուշեղ Ավետիսյանի հետ։ Life Coaching-ը ամբողջովին նոր կոնցեպտ է Հայաստանում: Մարզիչը այն մարդն է, ով օգնում է բացահայտել մարդու վարքագիծը, հստակեցնել նպատակները եւ դրական մտածելակերպ զարգացնել մարդում մոտ:

GTC-ի հանդիպումը նախատեսված էր այն մարդկանց համար, ովքեր ունեն սեփական բիզնես եւ զանկանում են այն զարգացնել, կամ պարզապես նորը սկսել:

«Անհատական զարգացման դերը բիզնեսում» խորագրով սեմինարի մասնակիցները քննարկել են, թե որքան կարևր է անձնական զարգացումը բիզնեսում հաջողության հասնելու համար, որոնք են բիզնեսի համար հանդիսացող նախադրյալները եւ գործարարի հմտությունները:

Միջոցառման ավարտին մասնակիցները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը։

Share