Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Երիտասարդների Զարգացում» անվճար ծրագրի «Կյանքի հմտություններ» դասընթացը GTC-ում
News 16/07/2019 09:34

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա և Մենեջմենթ Միքս Հայաստան ընկերությունները, Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի (GTC) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)հետ համագործակցությամբ, Գյումրիում իրականացնում են «Երիտասարդների Զարգացում» անվճար ծրագրի «Կյանքի հմտություններ» դասընթացը, որը տեղի կունենա հուլիսի 27-ին՝ շաբաթ օրը, ժամը 9:00-18:00 Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում։

«Կյանքի Հմտություններ» 8-ժամյա դասընթացը իր մեջ կներառի՝

1. Անհատի կրթական ուղու ուղղորդում և զարգացում՝ հիմնված ոչ միայն իրենց հետաքրքրությունների, այլ նաև տնտեսական գործոնների վրա,

2. Անձնական տվյալների (CV) կազմում, որոնք կներառեն փորձառության և որակավորումների նկարագրություն,

3. Գործնական կապերի հաստատում և զարգացում՝ բարելավելու կարիերայի ուղին,

4. Արտաքին տեսքի և պահվածքի հմտություններ՝

   – հարցազրույցի և աշխատանքի ներկայանալու լավագույն փորձը,

   – գործնական միջոցառումների ներկայանալու լավագույն փորձը,

   – Անձնական հիգիենա և խնամք։

5. Հաղորդակցություն՝

   – Հաղորդակցության մասնագիտական դասընթացներ,

   – Հանդիպումների և միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ՝ ուսումնասիրելով մասնակիցներին, հանդիպման առարկան և կազմակերպությունները

   – Առցանց գործունեության կառավարում՝

       * Գործնական և անձնական էջեր,

       * Բովանդակության ճիշտ կառավարում՝ խուսափելու Ձեզ վրա բացասական ազդեցությունից,

       * Համապատասխան բովանդակության ընտրություն։

Հիշենցնենք, որ դասընթացը տեղի է ունենալու Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում։ Միջացառմանը մասնակցելու համար անհրաժեշտ ՝ նախապես գրանցվել, ինչը կարող եք անել, անցնելով հետևյալ հղումով: