Categories: News

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ընտրում է իր տարբերանշանը

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ընտրում է իր տարբերանշանը։ Այդ հարցով նախարար Հակոբ Արշակյանը առցանց քվեարկության համար հրապարակել է տարբերանշանի երկու օրինակ իր ֆեյսբուքյան էջում, հավելելով․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
Խնդրում եմ նշել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար առաջարկված տարբերանշաններից՝ Ձեր նախընտրածը։ Եթե այլ առաջարկ ունեք՝ խնդրում եմ ուղարկել հաղորդագրության միջոցով։»։

Ներկա պահին քվեարկությանը մասնակցել է շուրջ 1800 ֆեյսբուքյան օգտատեր, որոնցից 65% քվեարկել է տարբերանշանի 1-ին օրինակի օգտին։

Նշենք, որ քվեարկթյունը շարունակվելու է ևս մոտ մեկ օր։ Նախարարության տարբերանշանը ընտրելու համար, կարող եք անցնել հետևյալ հղումով։ Իսկ եթե ունեք ձեր առաջարկը, կարող եք անձնական նամակ ուղղել Հակոբ Արշակյանին, գրելով իր ֆեյսբուքյան էջին։

Share