Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
AITC-ն եւ EIF-ը ամփոփել են «Web for Teenagers» ամառային դպրոցի արդյունքները
News 18/07/2019 09:42

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC) եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF) ամփոփել են հունիսի 12-ից հուլիսի 10-ը անցկացված «Web for Teenagers» ամառային դպրոցի արդյունքները:

Հաշվի առնելով Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների պահանջարկը, վեբ-ուղղվածությամբ ամառային դպրոցը նպատակաուղղված էր վեբ ծրագրավորմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների վրա:

Ամառային դպրոցը անց է կացվել 2 մասնագիտական ուղղություններով` Scratch եւ Web for Teenagers։

Scratch ծրագրին մասնակցել են 8-11 տարեկան 9 ուսանող։ Այդ ընթացքում նրանք զրոյից ուսումնասիրել են ծրագրավորման հնարավորությունները, ստեղծել են իրենց սեփական ծրագրերը, ներառյալ համակարգչային խաղերը եւ անիմացիաները: Դասընթացի ավարտին նրանք ցուցադրեցին իրենց նախագծերը հանդիսատեսին:

Web for Teenagers ծրագրին մասնակցել են 12-17 տարեկան ևս 9 ուսանող։ 4-շաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները ստեղծել են 3-5 հոգանոց թիմեր: Նրանք միասին աշխատել են մենթորների հսկողության ներքո, մշակել են իրենց գաղափարները, վեբ-բովանդակության, կառուցվածքը եւ դիզայնը, ինչպես նաեւ աշխատել են մարքեթինգի, ռազմավարության եւ պրեզենտացիոն հմտությունների վրա։ Իսկ վերջին փուլը ներառում էր իր մեջ ծրագրավորում եւ վեբ կայքի մշակում HTML եւ CSS-ի միջոցով:

Ամառային դպրոցի ողջ ընթացքում մենթորները հետևել են ուսանողների առաջընթացին։

Բացի այդ, մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել Հայաստանի առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանացան իրենց մասնագիտական փորձին եւ ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: