Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Fundraising Atelier Deworkacy AOKS-ում
News 18/07/2019 13:15

Deworkacy AOKS-ը սկսել է համագործակցություն Տիգրան Սուքիասյանի՝ գործընկերոջ, ծրագրերի փորձառու նախագծողի և ֆանդրեյզինգի մենթորի հետ։ Deworkacy-ն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ հաջորդ 6 ամիսների ընթացքում նրանք պատրաստ են հյուրընկալել բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն տեղեկանալ ֆանդրեյզինգի կիրառական մոտեցումներին, ինչպես նաև ստանալ մենթորային օժանդակություն հայտերի մշակման գործում։

Դրա համար հուլիսի 19-ին 16։00 տեղի կունենա մեկնարկային հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները կստանան նախաձեռնության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և կծանոթանան ժամանակացույցին և մեթոդաբանական առանծնահատկություններին։