Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը TechCrunch-ի Disrupt Berlin-ի հյուրն է
News 22/07/2019 14:19

Այսօր սմարթֆոնները դարձել են ստեղծագործական խաղահրապարակներ՝ շնորհիվ տեսախցիկների և նորարարական հավելվածների, ինչպիսին PicsArt-ն է։ PicsArt-ի հետ ցանկացածը կարող է ավելացնել ֆիլտրեր և սթիքերներ, ձևափոխել նկարներ և տեսանյութեր տարբեր եղանակներով։ Այն զանգվածային ռեկորդ է հատել իր՝ ամսական 130 մլն ակտիվ օգտատերերով։ Ահա թե ինչու է TechCrunch Disrupt Berlin-ը անդրադարձ կատարել PicsArt-ի հիմնադիր և գործագիր տնօրեն Հովհաննես Ավոյանին։

PicsArt-ը մեկնարկեց որպես հասարակ հավելված, որը թույլ է տալիս խմբագրել լուսանկարները՝ մինչ դրանք հրապարակելը։ Այս ոլորտում բազմաթիվ ընկերություններ կան, ներառյալ՝ VSCO-ն, Snapseed-ը և Prisma-ն։Բայց PicsArt-ին հաջողվել է բազմաթիվ երկրներում դառնալ մշակութային ֆենոմեն, այդ թվում՝ Չինաստանում։

Եթե ցանկանում եք այս կամ այն ձևով խմբագրել ձեր լուսանկարները կամ տեսանյութերը, ապա դուք այն կարող եք անել PicsArt-ում։ Ի հավելումն ավանդական խմբագրման գործիքների (կտրել, պտտել, կորեր և այլն)՝ դուք կարող եք ավելացնել ֆիլտրեր, ավտոմատ գեղեցկացնել ձեր դեմքը, փոխել ձեր մազերի գույնը, ավելացնել սթիքերներ և տեքստեր, կտրել-հանել ձեր դեմքը և օգտագործել դիմակներ՝ ինչպես Photoshop-ում։ Գործիքների ցանկն այնքան երկար է, որ բոլորը թվարկելը պարզապես ահռելի ժամանակ կարող է խլել։

Արդյունքը մի հավելված է, որը զինված է առանձնահատկություններով, որոնք թույլ են տալիս ինքնաարտահայտվել, ստեղծել վիզուալ storytelling  և բարելավել սոցիալական մեդիայի հետ աշխատանքի հմտությունները։  Եթե դուք Instagram-ի օգտատեր եք, ապա հավանականությունը, որ դուք տեսել եք PicsArt-ի օգնությամբ խմբագրված ավելի քան մեկ նկար, շատ մեծ է։

Հավելվածը զերծ է գովազդներից, բայց միևնույն ժամանակ օգտատերերը կարող են բաժանորդագրվել պրեմիում փաթեթին՝ ակտիվացնելու հավելվածի հավելյալ հնարավորությունները։ PicsArt-ը միայն խմբագրելու համար չէ, քանի որ դուք կարող եք օգտագործել հավելվածի սեփական սոցիալական ցանցը։

PicsArt-ը հիմնադրվել է ԱՄՆ-ում և տարիների ընթացքում ներգրավել է 45 մլն դոլար։ Ընկերությունը մեծ ակնկալիքներ ունի նաև Հայաստանից, քանի որ այնտեղ է գտնվում ինժեներների մի մեծ թիմ։ Եվ դա բնական է, քանի որ Հովհաննես Ավոյանը ծագումով Հայաստանից է։ Բացի PicsArt-ից նա նաև հիմնել է բազմաթիվ  հաջող ստարտափներ նախկինում. նա դրանք վաճառել է Lycos-ին, Bertelsmann-ին, GFI-ին, TeamViewer-ին և HelpSystems-ին։ Շատ գործարարներ կդժվարանային անգամ այս ընկերություններից մեկը հիմնել, ուստի հետաքրքրական է, թե ինչպես է Ավոյանը կարողանալու աշխատել այսքան տարբեր նախագծերի վրա և դրանք վերածելու հաջողակ բիզնեսների։

Հովհաննես Ավոյանը ձեռնարկատեր է, ներդրող և գիտնական։ Նա PicsArt-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, որը համարվում է լուսանկարների և տեսանյութերի խմբագրման համար առաջին հավելվածը՝ ամսական 130 մլն ակտիվ օգտատերով։ PicsArt-ում ներդրումներ են իրականացրել   Sequoia Capital-ը, Insight Venture Partners-ը, DCM-ը և Siguler Guff-ը։ Ընկերությունն ունի ավելի քան 350 աշխատաակից, գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, իսկ ընկերության մյուս գրասենյակները տեղակայված են ողջ աշխարհում՝ Երևանում, Լոս Անջելեսում, Պեկինում, և մեկ արհեստական բանականության լաբորատորիա՝ Մոսկվայում։

Ավոյանն ունի համակարգչային ծրագրավորման և ընդհանուր բիզնես կառավարման ավելի քան 25 տարվա փորձ։ Մինչ PicsArt-ն Ավոյանը հիմնադրել է 5 այլ ստարտափեր, որոնցից յուրաքանչյուրը հաջողությամբ ձեռք է բերվել համաշխարհային ընկերություններ կողմից, ինչպիսիք են՝ Lycos-ը, Bertelsmann-ը, GFI-ը, TeamViewer-ը և HelpSystems-ը։

Harvard Business դպրոցի Bertelsmann Senior Executive ծրագրի շրջանավարտ է։ Նա իր գիտության բակալավրի և մագիստրոսի աստիճանը ստացել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանից, իսկ իր Քաղաքագիտություն և Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանից։ Նա նաև հաճախ ելույթ է ունենում բիզնես համաժողովներում՝ բիզնես ռազմավարությունից մինչև միջազգային թիմի կառուցման և արհեստական բանականության թեմաներով։