«ԳԼՈԲԱԼ ԷՅԷՄ»-ը Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համագործակցությամբ մեկնարկած «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019» ստարտափ բիզնես գաղափարների մրցույթին դիմելու ժամկետը երկարաձգվել է:
Հայտները կարող եք լրացնել մինչեւ հուլիսի 29-ը։
ClimateLaunchpad-ը գլոբալ մրցույթ է, որի նպատակն է նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական հետեւանքները՝ մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածելով հաջողակ բիզնեսների։
Մասնակիցներին առաջարկում ենք երկօրյա ինտենսիվ բիզնես ճամբար, 6 շաբաթյա արագացված մենթորային (խորհրդատվական) դասընթաց, հնարավորություն ներկայացնելու գաղափարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային ճանաչված ժյուրիի հանձնաժողովին: Ներկայացվող բիզնես գաղափարը պետք է վերաբերի հետեւյալ ոլորտներին.
• Էներգաարդյունավետություն
• Վերականգնվող էներգիա
• Սնունդ եւ գյուղատնտեսություն
• Ջրային ռեսուրսներ
• Արդյունաբերական տեխնոլոգիաներ
• Կամ ցանակացած գաղափար կլիմայի փոփոխության եւ մաքուր տեխնոլոգիաների վերաբերյալ։
Դիմեք մրցույթին, եթե նույնիսկ ունեք սաղմնային փուլում գտնվող բիզնես գաղափար: Եզրափակիչ փուլում ընտրված 2 լավագույն ազգային թիմերը հնարավորություն կստանան նոյեմբեր ամսին Ամստերդամում, մասնակցելու գլոբալ եզրափակիչ մրցույթին եւ ներկայացնելու իրենց գաղափարները Climate-KIC աքսելերատորի խորհրդի անդամներին: