Օգոստոսի 2-ին 19։30-21։30 Renderforest-ի գրասենյակում (Պարույր Սևակ 11/1) տեղի կունենա «SEO Trends in 2019 – Digital Marketing Meetup» միջոցառումը։ Այսպիսով Renderforest ընկերությունը հայտարարում է թվային մարքեթինգին ուղղված հանդիպումների շարքի մեկնարկի մասին։ Հանդիպումների ընթացքում նրանց մասնագետները կխոսեն թվային մարքեթինգի և դրա տարբեր կողմերի մասին։ Կհատկացվի ժամանակ նաև հարցերի և քննարկումների համար։
Շարքի առաջին հանդիպման թեման է “SEO Trends in 2019”: Միջոցառման ընթացքում SEO մասնագետ Ռաֆայել Բեգոյանը կխոսի հետևյալ թեմաների մասին՝
1. Mobile-first indexing և դրա հետևանքները,
2. Zero-click որոնում,
3. E-A-T (Expertise, Authority, Trust),
4. Google-ի ալգորիթմների թարմացումներ, և ավելին։
Միջոցառումը օգտակար կլինի թե՛ սկսնակներին, թե՛ փորձառու մասնագետներին։ Միացեք մեզ արդյունավետ քննարկումների, փորձի փոխանակման և հետաքրքիր ժամանցի համար։
Մասնակցությունն անվճար է: Գրանցման համար պետք է անցնել հետևյալ հղումով։
Հաստատման դեպքում մասնակիցները կտեղեկացվեն էլ․ փոստի միջոցով։ Հանդիպման լեզուն հայերենն է։