News
24/07/2019 12:41
“Իմ քայլը հանուն Շիրակի մարզի” համաժողովի շրջանակներում ՏՀՏ գործատուների միությունը (UEICT) ներկայացրել էր Հայաստանի ավագ դպրոցներում իրականացվող ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիրը:
Ծրագրում ընդգրկված Ֆոտոն և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի ուսուցիչները Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացրեցին Միկրոէլեկտրոնիկայի և Տեղեկատվական տեխնոլոգիաներ առարկաների բաց դաս: Դասին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նշենք, որ ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիրը իրականացվում է Հայաստանի 10 ավագ դպրոցներում: Աշակերտները ուսուցանում են Միկրոէլեկտրոնիկա, Հեռահաղորդակցության հիմունքներ և Տեղեկատվական տեխնոլոգիաներ առարկաները: