Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline ստարտափ ինկուբատորում մի շարք վարպետության դասեր են անցկացնում միջազգային փորձագետները
News 24/07/2019 13:49

Beeline ստարտափ ինկուբատորում հուլիսն անվճար վարպետության դասերի ու սեմինարների ամիս է։

Հուլիսի 24-ին ինկուբատորը հյուրընկալել է Խեսուս (Չուս) Լոզանոյին։ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի-ի (BANA) իսպանացի ներդրող, Մադրիդի բիզնես հրեշտակների ցանցի համահիմնադիր Լոզանոն բաց դաս է անցկացրել ստարտափների հիմնադիրների հետ։ Ինտերակտիվ խաղերով հանդիպմանը նա բացատրել է, թե ինչպես ճիշտ ներկայացնել բիզնես նախագիծը և տպավորել հավանական ներդրողներին։ Նա խորհուրդ է տվել խոսելիս կենտրոնանալ ֆինանսական հարցերի վրա։ Ստարտափների ներկայացուցիչները pitch-եր են արել և լսել իրենց բացթողումների մասին։ 

Հուլիսի 25-ին «Schneider Group» գերմանական ընկերության հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ Դիանա Մովսեսյանը և Գևորգ Կարապետյանը կներկայացնեն Հայաստանում կամ ԱՄՆ-ում բիզնեսը սկսելու վերաբերյալ իրավական և հարկային հակիրճ ակնարկ և կծանոթացնեն, թե ինչպես «Schneider Group»-ը կարող է աջակցել ստարտափներին և կպատասանեն բոլոր հարցերին։

Հուլիսի 26-ին Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Էմմա Առաքելյանը կխոսի, թե ինչպես ստարտափ թիմերը կարող են ճիշտ թիրախավորել միջազգային շուկան։ Շուրջ 25 տարվա բիզնես ռազմավարության, ՏՏ նախագծման և կառավարման փորձ ունեցող Էմմա Առաքելյանը հեղինակել է «The Business Caring Formula» գիրքը։

«Մենք միշտ կարևորում ենք մեր թիմերի շփումը ակտիվ և փորձառու գործարարների հետ, հատկապես եթե նրանք ունենք միջազգային փորձ: Նրան տված գիտելիքները առավել օգտակար կարող են լինել մեր ստարտափների համար՝ միջազգային շուկայում հաջողության հասնելու հարցում, ու հենց դրան էլ մենք ձգտում ենք: Վստահ եմ, որ մեր ինկուբատորի թիմի ջանքերով նման հանդիպումներ դեռ շատ կլինեն ի օգուտ մեր մասնակիցների ու հայկական բիզնեսի», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Վարպետության դասերով բոլոր հետաքրքրվողները կարող են այցելել Beeline ստարտափ ինկուբատորի ֆեյսբուքյան էջ՝ հետևելու առաջիկա նորություններին։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։