Categories: News

Ձեռներեցության դասընթացներ Լոռվա մարզում

Օգոստոսի 6-7 տեղի կունենան ձեռներեցության դասընթացներ Լոռվա մարզում։

Կոլբա նորարարական լաբորատորիան իրականացնում է «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար ապահովել մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու միջոցով։

Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։

Ծրագրի այս փուլում նախատեսվում են մասնագիտական հմտությունների վերաբերյալ դասընթացներ։ Սկիզբը տրված է Լոռիում, որտեղ իրականացվելու է ձեռներեցության երկօրյա անվճար դասընթաց, հրավիրված բիզնես մասնագետների կողմից։ Դասընթացին կարող են մասնակցել Լոռվա մարզի բոլոր հետաքրքրված անձինք։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ իրենց առաջին քայլերը ձեռներեցության ոլորտում անելու համար։

Մասնակցության համար հարկավոր է լրացնել հետևյալ ձևաթուղթը մինչև հուլիսի 30-ը։

Նշենք, որ «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ հուլիսի 12-ին։ Ծրագրի թիրախային մարզերն են՝ Լոռին, Շիրակը, Տավուշը և Գեղարքունիքը։

Share