Ռեսալ Սոֆտ ընկերությունը իր երևանյան մասնաճյուղի համար փնտրում է 1С ներդրման մասնագետի՝ թիմին միանալու և նոր հաջողությունները կիսելու համար։
Ի՞նչով են զբաղվում 1С ներդրման մասնագետները․
– Ուսումնասիրում են նոր հաճախորդի բիզնեսի հիմնական պրոցեսները,
– Պլանավորում են դրանց ավտոմատացման համար անհրաժեշտ լուծման ներդրումը,
– Ուղեկցում են հաճախորդին՝ ծրագրային ներդրման պրոյեկտի ողջ ընթացքում,
– Վերահսկում են հաճախորդների սպասարկման պրոցեսը,
– Մշտական կապի մեջ են լինում հաճախորդների հետ՝ նրանց խնդիրները հասկանալու և դրանց արագ լուծում տալու համար,
Ի՞նչ է անհրաժեշտ 1С ներդրման մասնագետ լինելու համար․
– Բարձրագույն կրություն տնեսագիտական, ֆինանսական կամ ծրագրավորման ոլորտներում,
– Լեզուների իմացություն – հայերեն, ռուսերեն, անգլերեն,
– Լինել պարտաճանաչ, կազմակերպված, աշխատասեր, սովորելու ու աճելու մեծ ձգտումով, կիրթ շփվելու և թիմում աշխատելու հմտությամբ,
– Ունենալ 1С ներդրման/սպասարկման կամ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ։
Ընկերության թիմը պատրաստ է փոխանցել անհրաժեշտ բոլոր գիտելիքները և սեփական փորձը՝ որպես ներդրման մասնագետ արագ զարգանալու և հաջողության հասնելու համար։
Աշխատանքի առավելություններն են․
– Դուք աշխատում եք հաճելի, ընկերական թիմում,
– Դուք առաջ եք գնում թիմի հետ միասին, անընդհատ սովորում և հմտանում եք Ձեր մասնագիտության մեջ,
– Ունենում եք առաջխաղացման բազմաթիվ հնարավորություններ,
– Ունենում եք արտերկրի ընկերությունների հետ աշխատելու հնարավորություն։
Աշխատանքի վայրը․ ք․ Երևան, Հ․ Քոչար 4, Բարեկամություն բիզնես կենտրոն։ Աշխատավարձը կքննարկվի հարցազրույցի ժամանակ։
CV-ները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեով։ Թեմա դաշտում նշել պաշտոնը, որի համար դիմում եք։