Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Աքսելերատոր #5-ի աղջիկները և նրանց երազանքները. մաս 1
News 26/07/2019 11:20

Աքսելերատոր #5 ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող այն կանանց և աղջիկներին, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ և դեռ չունեն համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում իրենց դրսևորելու համար՝ իրականացնելով տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության դասընթացներ, ինչպես նաև օգնել նրանց ստեղծել սեփական ստարտափ նախագծեր:

Ստորև կներկայացնենք մասնակից կանաց և աղջիկներին, ինչու են նրանք մասնկացում ծրագրին և ինչ են անելու դրա ավարտից հետո։

Լիլիթ Մովսիսյան, 28տ, Ապարան

8 տարի է աշխատում է միջազգային ընկերությունում, մասնագիտությամբ լրագրող: Հաստիքը շուտով կրճատվում է, բայց մտադրություն չունի ուրիշ կազմակերպությունում աշխատելու։

Ինքնուրույն ինչ-որ նախաձեռնություն սկսելու նպատակով Լիլիթը դիմեց Աքսելերատոր #5 ծրագրին։ Նախկին փորձն ու հմտությունները համատեղելով ստացած բիզնես գիտելիքների հետ, Լիլիթը ցանկանում է հիմնել իր կազմակերպությունը, որը միտված կլինի դայակների վերապատրաստմանը։

Հենց այդ գաղափարի շուրջ էլ նա կաշխատի Աքսելերատորի շրջանակներում։

Լիանա Ղազարյանը, 30տ, Կապան

Լիանան մասնագիտությամբ լեզվաբան է, շուրջ 8 տարի աշխատել է որպես մեթոսդիստ, այնուհետև դասավանդել է անգլերեն, ապա գիտակցելով որ իր ցանկությունների ու երազանքների շատ փոքր մասն է հասցրել իրականացնել դիմել է Աքսելերատոր #5 ծրագրին՝ ընդունելով այն որպես շանս, ամեն ինչ թողնելու և նորը սկսելու։ Նպատակ է դրել բացել ՀԿ, որը կուղորդի աղջիկներին և կանանց դեպի զարգացման ճանապարհներ։ Ուրախությամբ նշում է, որ ծրագրը տալիս է մեծ փորձ ու գիտելիքներ նպատակներին հասնելու համար։

Հենց այդ գաղափարի շուրջ էլ նա կաշխատի Աքսելերատորի շրջանակներում։