Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ի և Թումոյի համագործակցության շրջանակում տեղի ունեցավ ևս մեկ տեխնոլոգիական աշխատարան
News 26/07/2019 13:14

Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակներում հուլիսի 26-ին ավարտվեց ևս մի աշխատարան՝ Մեսրոպ Կյուրկչյանի ղեկավարմամբ: Կյուրկչյանը ավագ ծրագրավորող է Hulu ընկերությունում, որը խոշոր առցանց հեռուստապլատֆորմ է և պատկանում է The Walt Disney Company-ին:

Թումոյի պատանիները Կյուկչյանի ուղղորդմամբ ստեղծում են առցանց ծրագրային հարթակի նախատիպ, որը կօգնի տարբեր կենտրոններում սովորող Թումո ուսանողներին ծանոթանալ, կիսվել իրենց գիտելիքներով կամ նորություններով: Ծրագիրը կոչվում է «Թումո Ընկեր», և ստեղծվում է այնպիսի ժամանակակից ծրագրավորման լեզուներով ու գրադարաններով, ինչպիսիք են ReactJS-ը, WebRTC-ը և MongoDB-ը։ Այս տեսակի աշխատարանները պատանիներին հնարավորություն են տալիս ոչ միայն շփվել ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաների ներկայացուցիչների հետ, այլև իրականացնել գործնական նախագծեր ներկայիս ծրագրավորման ոլորտի ամենաարդիական գործիքներով:

«Beeline-ի հետ համագործակցությունը հրաշալի օրինակ է նրա, թե ինչպես կարող են կրթական հաստատությունները գտնել ընդհանուր հետաքրքրություններ հաջողակ բիզնեսի հետ: Սա տալիս է նոր հնարավորություն ու հորիզոններ երկու կողմերին էլ, և մենք մեծ հույս ունենք, որ այս օրինակը դեռ շատ կրկնություններ կունենա», – նշում է  Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Բազմաթիվ նախագծեր իրականացնելով կրթության ոլորտում՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ անչափ կարևոր է երիտասարդներին ցույց տալ այն մարդկանց օրինակները, ովքեր իրենց գիտելիքների ու վարպետության շնորհիվ մեծ բաների են հասել կյանքում: Այս առումով հրաշալի է, որ մեր մասնակիցները լավ և օգտակար տեխնոլոգիական գիտելիքներ ու հմտություններ են ստանում միջազգային առաջատար փորձագետներից, այդ թվում ազգությամբ հայ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո այցելում են տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ: