Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն այս տարի ևս օժանդակում է ամենամյա Սևան Ստարթափ Սամիթի կայացմանը, որը տեղի կունենա հուլիսի 28 – ից օգոստոսի 3-ին
Հայաստանյան ստարթափ էկոհամակարգում տեղի ունեցող ամենանշանակալի միջոցառումներից մեկը, որն արդես իսկ ավանդույթ է դարձել՝ Սևան Ստարթափ Սամիթն այս տարի կմեկնարկի հուլիսի 28 -ին՝ շարունակվելով մինչև օգոստոսի 3-ը: Սամիթին արդեն երրորդ տարին շարունակ նշանակալի օժանդակություն է ցուցաբերում ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը (EU-SMEDA) ՝ հաշվի առնելով միջոցառման հսկայական ազդեցությունն ու արժեքը հայաստանյան ստարթափերի կյանքում, նոր և տաղանդավոր ստարթափերի բացահայտումը, դրանց հետագա աճին նպաստող հնարավորությունների և կապերի, ինչպես նաև ներդրումների հնարավորությունները միջոցառան արդյունքում:
EU-SMEDA ծրագիրը՝ որպես միջոցառման համակազմակերպիչ, օժանդակում է Սամիթին թե՛ տեխնիկապես, թե՛ ֆինանսապես, մասնավորապես՝
– Հավաքագրվել են 22 քոուչեր՝ մարզիչներ, ովքեր միջոցառման ողջ ընթացքում սերտորեն կաշխատեն ստարթափ թիմերի հետ՝ ուղղորդելով և խորհուրդներ տրամադրելով, ինչպես նաև գիտելիքներ փոխանցելով նրանց:
– Ավելի քան 30 միջազգային փորձագետներ և բանախոսներ կիրականացնեն վարպետության դասընթացներ, ուսուցում և կրակի շուրջ ձևաչափով զրույցներ ստարթափերի համար:
– EU-SMEDA-ն աջակցում է նաև Ստարթեր ծրագրին, որը հատուկ մշակված ծրագիր է գաղափարի փուլում գտնվող ստարթափերի համար: Այն ներառում է բիզնես թեմաներով ուսուցանում և կիրառելի խորհրդատվություն՝ ուսումնասիրելու և բացահայտելու բիզնեսի մոդելավորման սխեմայի կարևորագույն բաղադրիչները: Մասնակցող ստարթափերը կխմբավորվեն ոլորտային խմբերում, որոնց հետ կաշխատեն փորձառու մենթորներ, ոլորտի մասնագետներ, ովքեր կաշխատեն նրանց հետ փիչինգ հմտությունների կատարելագործման և տարբեր կատեգորիաներում առաջարկվող մրցանակների համար պայքարելու նպատակով:
Իսկ հուլիսի 31-ին կկազմակերպվի ՛՛Եվրոպան Սևանում՛՛ օր, որի ընթացքում կկազմակերպվեն մի շարք աշխատաժողովներ և բանախոսություններ ԵՄ վրանում՝ անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով կահավորված հատուկ աշխատանքային տարածք ստարթափերի համար: Այնուհետև Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչը հրավիրված լրատվամիջոցներին կներկայացնի ստարթափ էկոհամակարգին ցուցաբերվող ԵՄ օժանադակության մասին, իսկ EU-SMEDA ծրագրի թիմի ղեկավար Էվա Նահերը՝ ծրագրի կողմից ցուցաբերված օժանդակության մասին՝ ի նպաստ նորարարության և ստարթափերի զարգացմաը: Այնուհետև լրագրողները հնարավորություն կունենան զրուցել հետաքրքիր ստարթափերի, փորձագետների և ներդրողների հետ:
Ընդհանուր առմամբ ավելի քան 100 ստարթափ, 75 հայտնի բանխոս, մասնավոր ներդրողներ և վենչուրային հիմնադրամներ Հայաստանից և արտասահմանից կմասնակցեն սամիթին:
Այս տարի Սամիթի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 100,000 Եվրո, որը կբաշխվի տաբեր կատեգորիաների մրցույթներում հաղթած ստարթափերի միջև: