Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկեց Sevan Startup Summit 2019-ը
News 29/07/2019 09:52

Արդեն թվով չորրորդ անգամ անցկացվող ամենամյա Sevan Startup Summit-ը հուլիս 28-ին Սևանի ափին հյուրընկալեց ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Sevan Startup Summit 2019-ը իր շուրջն է համախմբել 120 ստարտափի, որոնք ընտրվել են շուրջ 1000 հայտադիմումներից, և ևս 120 կամավորների, որոնց իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու Հայաստանի ՏՏ էկոմահամակարգում բացառիկ այս միջոցառմանը։

Հայաստան են հրավիրվել ավելի քան 100 մենթորներ և հաջողակ ձեռներեցներ, վենչուրային և հրեշտակ ներդրողներ, որոնք 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակից ստարտափների հետ, կօգնեն բացահայտել բիզնեսի արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Սևանի ափի 70,000 քմ հսկայական տարածքում 500 վրանում տեղի կունենան թեժ ու ակտիվ քննարկումներ, արդեն պատրաստի 5 լսարաններում տեղի կունենան շուրջ 50 սեմինարներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան հղկելու և կատարելագործելու իրենց նախագծերը։

Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 200,000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար, որից 100,000 ԱՄՆ դոլարը լինելու է երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2-3 ստարտափներում։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրումային համաձայնություն։

Սամմիթին, որն առաջին անգամ անցկացվել է 2016-ին, մինչ օրս մասնակցել են ավելի քան 2000 գործարարներ և ստարտափների հիմնադիրներ։ Մրցանակային ֆոնդը գերազանցում է 150,000 ԱՄՆ դոլարը, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցում են 1,000,000 ԱՄՆ դոլարը։ 2018-ին Սամմիթն անցկացվել է 3 անգամ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Հնդկաստանում և Հայաստանում։

Հունիսի 28-ին տեղի ունեցած բացման արարողությանը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը ողջունեց բոլոր ներկաներին և վառեց խորհրդանշական խարույկը՝ ազդարարելով այս մեգամիջոցառման պաշտոնական մեկնարկը։