Դեկտեմբեր, 2022
December 2022
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Smart Green․ Նոյեմբերի 1-ից խելացի ջերմոցները «կփոխարինեն» մարդկանց
News 30/07/2019 10:07

Հուլիսի 28-ին մեկնարկեց Sevan Startup Summit 2019-ը։ Այս անգամ ևս միջոցառումը հյուրընկալել է ավելի քան 1000 մասնակիցների և 120 ստարտափների։ Starthub-ը նույնպես ներկա էր Սամմիթի բացման արարողությանը և փորձեց պարզել, թե այս տարի ինչպիսի նախագծերով են հանդես գալու մասնակիցները։

Մհեր Երզնկանյանը Smart Green ջերմոցների ավտոմատացման համակարգերով զբաղվող ստարտափի համահիմնադիրն է։ Smart Green-ը նախագծային ջերմոցների ավտոմատացման համակարգ է, որը նախատեսված է փոքր ու միջին ջերմոցների համար։

Համակարգի նպատակն է նվազեցնել մարդկային գործոնը ջերմոցներում՝ իրականցնելով մարդու ձեռքով կատարված աշխատանքը՝ սկսած բույսերի կուլտուրացման գործընթացից։ Ջերմոցներում տեղադրվում են տարբեր տվյալներ արձանագրող տպիչներ, որոնք հավաքում են այնպիսի տվյալներ, ինչպիսիք են ջերմաստիճանը, օդի խոնավությունը, հողի խոնավությունը կամ օդում ածխաթթու գազի քանակությունը։ Այս ամենը հարմարեցվում է ֆերմերներին՝ հաշվի առնելով նրանց հստակ պահանջները և ցանկությունները։

Տպիչների վրա արձանագրված տվյալները փոխանցվում են կայքին։ Ստացվում է՝ առանց որևէ դժվարության աշխարհի ցանկացած կետից ինտերնետի օգնությամբ կարելի է հետևել ջերմոցի աշխատանքին։ Այսպիսով՝ ֆերմերը իր ցանկությամբ կարող է հեռավորության վրա կառավարել ջերմոցի համակարգը, փոխել լուսավորությունը, բարձրացնել կամ իջեցնել օդի ջերմաստիճանը և այլն։

Ստարտափն իր համակարգերը արդեն իսկ փորձարկել է մեկ ջերմոցում և հիմա իրականացնում է ջերմոցատերերի հերթագրում։ Համակարգը արդեն լիովին հասանելի կլինի այս տարվա նոյեմբերի 1-ից։ Հետաքրքրված ֆերմերները կարող են արդեն գրանցել նախնական հերթագրումը։

Ստարտափի հիմնադիրները նպատակ ունեն հաղթել Սամմիթում, ցանկանում են նոր ներդրումներ ներգրավել և կատարելագործել համակարգը։