Categories: News

Հակոբ Արշակյան․ Հայկական Renderforest ընկերությունը աշխարհի առաջատարն է իր ոլորտում

Օրերս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել իր ֆեյբուքյան էջում, նշելով հայկական ՏՏ ընկերությունների հաջողությունները։

«Հայկական Renderforest ընկերությունը աշխարհի առաջատարն է իր ոլորտում՝ ավելի քան 3 միլիոն բաժանորդներով։

Հայկական PicsArt ընկերությունը աշխարհի առաջատարն է իր ոլորտում՝ ավելի քան 100 միլիոն ակտիվ բաժանորդներով։

Ո՞ր ընկերությունն է հաջորդ առաջատարը։

Երեկ Renderforest ընկերության նոր գրասենյակի բացումն էր։ Վերջին տարիներին ընկերության աշխատակիցների թիվը տարեցտարի կրկնապատկվում է։

Նորանոր հաջողություններ և նվաճումներ եմ մաղթում թիմին», – նշել է նախարարը։

 

Share