Categories: News

«Երիտասարդների զարգացում» ծրագիրը GTC-ում

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ շարունակում է եռամյա «Երիտասարդների զարգացում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է զարգացնել 18-30 տարեկան երիտասարդների «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍ» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։

2018-ին ծրագրին մասնակցել է Երևանում և մարզերում բնակվող ավելի քան 2100 երիտասարդ: Այս տարի նախատեսվում է ներգրավել ևս 2500 մասնակից, իսկ մինչև 2020-ը՝ կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներով աջակցել 8000 երիտասարդի:

Հուլիսի 27-ին ՁԵռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի (GTC) հետ համատեղ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում շուրջ 170 երիտասարդների համար տեղի ունեցավ «Կյանքի հմտությունների» դասընթացը, որի ընթացքում մասնակիցները փորձառու դասընթացավարների և մենթորների օգնությամբ ձեռք բերեցին ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այդ թվում՝ մասնագիտական կապերի ստեղծման, հետադարձ կապի, ուղեկցող նամակ և CV գրելու, գործատուին ներկայանալու հմտություններ:

Share