Categories: News

Microsoft-ի տվյալագիտության ճամբարը Հ1-ի եթերում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՍԾՏՀ (Սևծովյան տնտեսական համագործակցություն) նախագծերի խրախուսման կառույցի հետ համատեղ մեկնարկում է դիմում-հայտերի ընդունումը տվյալագիտության ճամբարին մասնակցելու համար։

Ծրագրի շրջանակում կանցկացվի 6-ամսյա տվյալագիտության ճամբար, ինչպես նաև սեմինարներ Microsoft-ից, Yandex-ից ու այլ ընկերությունների հեղինակավոր մասնագետների կողմից։ Ճամբարի ընթացքում մասնակիցները կաշխատեն իրական նախագծերի ու խնդիրների վրա։ Արդյունքում նրանք կունենան բացառիկ հնարավորություն տեսական գիտելիքները թե՛ ամրապնդելու, թե գործնականում անփոխարինելի գիտելիքներ ձեռք բերելու համար։

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք նայել Հ1-ի պատրաստած հաղորդումը (29-րդ րոպեից սկսած) «Առավոտ Լուսո» ծրագրի եթերում։

Share