Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Հայկական ստարտափը շարունակում է գրավել նոր երկրներ
News 30/07/2019 12:06

Menu Group հայկական արմատներով միջազգային ընկերությունը, որին պատկանում են Menu.am, Menu.ge և Menu.by առաքման ծառայությունները Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում համապասխանաբար, հայտարարել է Ուկրաինական առաջատար ընկերության՝ Eda.ua-ի ձեռք բերման մասին: 2017թ.-ին ընկերությունը ներգրավել է 3մլն ԱՄՆ դոլլար ռուսական առաջատար առաքման ծառայության հիմնադրի և մի քանի այլ վենչուրային ֆոնդերից, որոնք ուղղվել են ընկերության զարգացման և նոր պրոդուկտի (կայք և բջջային հավելվածներ) մշակման վրա։ Մոտակա 2 տարիների ընթացքում, ընկերությունը պատրաստվում է ավելի քան 10մլն ԱՄՆ դոլլար ներդնել Ղազախստանում, Մոլդովայում, Ուզբեկիստանում և Ղրղզստանում առաքման ծառայություն հիմնելու համար։

Այսօր Menu Group-ը, որը հայկական ամենահայտնի և ամենահաջողված ստարտափ ընկերություններից է միջազգային շուկայում, միավորում է ավելի քան 2000 ռեստորան Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Հայաստանում, ոլորտի առաջատար Menu.am-ը առաքումներ է իրականացնում ավելի քան 400 ռեստորաններից և մասնագիտացված խանութներից` արդեն 6,5 տարի։ Տարեվերջին, Menu Group-ը պլանավորում է իր GMV ցուցանիշը (համախառն առևտրի ծավալը)  հասցնել 35մլն ԱՄՆ դոլլարի, ինչպես նաև հասնել եկամտի պլանային ցուցանիշի՝ 10 մլն ԱՄՆ դոլլարի չափով։

Ուկրաինայում ծառայությունը հավատարիմ է մնալու աշխատանքի հիբրիդային մոդելին՝ ինքնուրույն առաքելով պատվերները 10 քաղաքներում և աշխատելով, որպես առևտրային հարթակ, ևս 19 քաղաքներում` աստիճանաբար տեղափոխելով Eda.ua-ի 1500-ից ավել գործընկերներին իր սեփական պլատֆորմ՝ Menu.ua․

«Մեզ համար շատ կարևոր է, որ, առաջին քայլերն անելով Հայաստանում 7 տարի առաջ, մեր հայկական փոքրիկ ստարտափը հասավ այնպիսի ընկերություն կլանելու հնարավորության, որը հանդիսանում է առաջատար 45 միլլիոն բնակչություն ունեցող երկրում և մատուցում է ծառայություն 29 քաղաքներում։  Այսօր Ուկրաինայում պատրաստի սննդի առաքման շուկայի ծավալները արագ աճում են՝ տարեկան առնվազն 20%-ով։ Eda.ua-ի թիմի հետ պլանավորում ենք դարձնել առաքումն ավելի մատչելի և ամրապնդել մեր դիրքերը ուկրաինական շուկայում», — ասաց Menu Group-ի հիմնադիր՝ Վահան Քերոբյանը։

Պատրաստի սննդի առաքման շուկան Ուկրաինայում, ինչպես նաև Հայաստանում, կայուն աճում է, ինչը կապված է շարժական ինտերնետի օգտատերերի թվի ավելացման հետ։ Ուկրաինացիների ավելի քան 60%-ը (25 մլն) օգտվում է ինտերնետից, ևս 15-20%-ը (4-5 մլն) օնլայն սնունդ են պատվիրում։ Այժմ, օնլայն առևտուրը գեներացնում է ռեստորանների եկամտի մոտ 20%-ը, սակայն այս ցուցանիշը աճում է, որովհետև օնլայն պատվերների հաճախականությունը արդեն 2-3 անգամ գերազանցում է այցելությունների ցուցանիշները։

«Ակտիվ ընդլայնումը այլ երկրներում կազմում է Menu Group-ի առաջիկա 3 տարիների մարտավարության մի մասը, որը հաստատվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից»,— նշեց Լևոն Հովհաննիսյանը՝ «SOLventures» վենչուրային ֆոնդի կառավարիչ-գործընկերը և Delivery Club ընկերության հիմնադիրը։

 «Որպես Eda.ua նախագծի համահիմնադիր, Chernovetskyi Investment Group-ը միշտ կողմ է եղել իր պորտֆելային բիզնեսների ընդլայնմանը և համագործակցությանը, այդ իսկ պատճառով մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում Menu Group-ի հետ մեր գործարքում»,— մեկնաբանեց CIG ֆոնդի կառավարիչ-գործընկեր՝ Վլադիմիր Կրիվկոն

Menu Group UK LTD-ը հայկական արմատներով միջազգային ընկերություն է, որը իր մեջ ներառում է սննդի առաքման ծառայություններ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում, հանդիսանալով շուկայի բացարձակ առաջատար բոլոր երկրներում։ Գործունեության 6,5 տարիների ընթացքում, ծառայությունը հասել է բարձր ցուցանիշների և առաքման ծավալներով զբաղեցնում է առաջին տեղը նախկին Սովետական Միության երկրներում՝ չհաշված Ռուսաստանը։ Այս պահին, ընկերությունը միավորում է մոտ 2000 գործընկեր-ռեստորան։