Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
BANA-ի ներդրողների փակ հանդիպումը ստարտափների հետ
News 30/07/2019 12:43

Business Angel Network of Armenia-ն օրերս անցկացրել է փակ հանդիպում հայկական ստարտափ թիմերի համար։

Երրորդ անգամ իրականացվող հանդիպմանը մասնակցել է ՏՏ ոլորտում նորարար լուծումներ առաջարկող 5 նորաստեղծ թիմ, որոնք փիչերի միջոցով ներկայացրել են իրենց արտադրանքը կամ ծառայությունը հայ եւ այլազգի բիզնես ներդրողներին եւ գործարարներին։ Այժմ ընթանում են բանակցություններ նոր ներդրումների համար։

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դեմո օրը ստարտափների հիմնադիրներին հնարավորություն է տալիս անձամբ շփվելու ներդրողների հետ. «Թիմերն ավելի լավ են հասկանում, թե ինչ է հարկավոր ներդրողի վստահությունը ձեռք բերելու եւ գումար ստանալու համար, իսկ հրեշտակ ներդրողները կարողանում են հարցերի միջոցով մանրամասն ծանոթանալ ոչ միայն գաղափարին, այլեւ թիմին։ Առհասարակ, ստարտափի հետագա զարգացման համար գաղափարից շատ ավելի կարեւոր է թիմը»։

Հավելենք, որ նորաստեղծ ընկերությունների անդամները BANA.am-ի միջոցով կապ են հաստատում պոտենցիալ ներդրողների հետ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից, ներկայանում են շուկայական տեսանկյունից նորույթ հանդիսացող արտադրանքներով, որոնք կարող են կիրառելի լինել ցանկացած երկրում։