Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sevan Startup Summit 2019. «Եվրոպան Սևանում»
News 01/08/2019 08:29

Տեղական ստարտափ էկոհամակարգում տեղի ունեցող ամենաուշագրավ միջոցառումներից մեկը՝ Սևան Ստարտափ Սամմիթն արդեն երրորդ տարին է, ինչ նշանակալի աջակցություն է ստանում ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից։

Այս տարի ԵՄ վերոնշյալ ծրագիրը հավաքագրել է 22 քոուչեր, որոնք աշխատում են ստարտափերների հետ՝ խորհուրդներ տալով, սեփական փորձն ու  գիտելիքները կիսելով։ Ավելի քան 30 միջազգային փորձագետներ ու բանախոսներ վարպետության դասեր են անցկացնում և կրակի շուրջ ձևաչափով զրույցներ վարում։ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն աջակցում է նաև Ստարթեր ծրագրին, որը հատուկ մշակված ծրագիր է գաղափարի փուլում գտնվող ստարտափների համար։

Սևան Ստարտափ Սամմիթի շրջանակում «Եվրոպան Սևանում» օրվա ընթացքում մի շարք աշխատաժողովներ ու բանախոսություններ անցկացվեցին ԵՄ վրանում։

«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նահերը ստարտափերների հետ հանդիպմանը ներկայացրեց ծրագրի կողմից իրականացված աշխատանքները՝ հօգուտ նորարարությունների ու ստարտափների զարգացմանը։

«Կարծում եմ այն գիտելիքներն ու ծանոթությունները, որոնք ձեռք եք բերում այստեղ, առավել կարևոր են, քան փողը։ Այո, փողը հնարավորություն է, բայց այն ձեզ գերհերոս չի դարձնի։ Այստեղ դուք կարող եք ներկայացնել ձեր գաղափարները, ստանալ խորհուրդներ, որոնք ձեզ կօգնեն։ Սամմիթին առավել քան 100 ստարտափ է մասնակցում, շուրջ 75 հայտնի բանախոս, ներդրողներ և հիմնադրամներ Հայաստանից և արտասահմանից։ Սա կարևոր ու պիտանի կապեր հաստատելու արդյունավետ ու օգտակար հարթակ է», – կարծում է EU-SMEDA ծրագրի ղեկավար Էվա Նահերը։ Ստարտափ և նորարարական էկոհամակարգերի թեմայով քննարկմանը մասնակցում էին նաև ՏՏ ռազմավարական խորհրդատու, Քրոսսփրինգ ընկերության հիմնադիր Մորիս Բեքանդը, EaP ICT-ի խորհրդի անդամ Խեսուս Լոզանոն։