Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Անդրեյ Պյատախին. Sevan Startup Summit-ը հիանալի հնարավորություն է հայ երիտասարդների համար
News 01/08/2019 08:55

Հուլիսի 28-ին մեկնարկեց Sevan Startup Summit 2019-ը։ Այս անգամ ևս միջոցառումը հյուրընկալել է ավելի քան 1000 մասնակիցների և 120 ստարտափների։ Starthub-ը խոսեց «Բիլայնի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ և պարզեց Բիլայնի սամմիթին մասնկացելու և հովանավորելու պատճառը։

— Ո՞րն է Beeline-ի հետաքրքրությունը Sevan Startup Summit-ին հովանավորելու հարցում:

Նախքան նախագծեր ընտրելը, որոնց մենք ցանկանում ենք աջակցել, մենք նայում ենք, թե որքանով են այդ նախագծերը օգնում մեր երկրին: Օգնում են ոչ թե ներկա պահին, այլ կօգնեն ապագայում: Նմանատիպ միջոցառում, երբ մի վայրում հավաքվում են 46 երկրներից մարդիկ և թիմեր, որտեղ ներդրողներ են գալիս՝ Սևան Ստարտափ Սամմիթն է։ Սա հիանալի հնարավորություն է հայ երիտասարդների համար կապ հաստատելու, փորձ ձեռք բերելու, փող աշխատելու համար, այդպիսով իրենց արտադրանքը հայտնի դարձնելով ամբողջ աշխարհին, ինչը նշանակում է՝ Հայաստանը կրկին դարձնելու հզոր: Հետևաբար, մենք ընտրում ենք, աջակցում նրանց: Մենք ոչ միայն սիրում ենք սա անել, այլ նաև հասկանում ենք, որ դա լավ ներդրում կլինի մեր երկրի ապագայի մեջ:

— Ի՞նչ ներդրում ունի Beeline-ը Հայաստանի ստարտափ էկոհամակարգում:

Մենք սիրում ենք ստարտափները, նաև օգնում ենք ստարտափ էկոհամակարգին: Բայց մենք ունենք նաև մեր Beeline Startup ինկուբատորը, որն իրոք օգնում է հենց այն մադկանց, ովքեր ցանկանում են իրենց գաղափարները վերածել իրական ապրանքների, իրական նախատիպերի, ներդրումների հնարավորություն ունենալ է թույլ տալիս և ոչ միայն: Մենք ինքներս ներդրող չենք, ոչ մի լումա չենք վաստակում այս նախագծի վրա: Մեր օգնությունը կայանում է նրանում, որպեսզի գտնենք այն մարդկանց, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել, փորձ ձեռք բերել, սովորել, թե ինչ անել և ինչ չանել: Եվ մենք տեսնում ենք, որ արդյունքներն արդեն առկա են: Օրինակ, այսօր դուք կարող եք տեսնել 2Park-ի գովազդը։ Այն ընկերություն է, որը ավարտել է մեր ինկուբատոր: Մենք գիտենք, որ մեր ինկուբատորի շրջանավարտների մի մասը բանակցությունների մեջ է ներդրողների հետ, իսկ մյուսների մոտ արդեն ստացվել է մեծ ներդրումներ գրավել և նրանք բոլորովին ուրիշ մակարդակի վրա են: Այսինքն՝ սա ռեալ ներդրում է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար: Մենք հպարտ ենք, որ այս էկոհամակարգի մասն ենք կազմում և մեր պարտքն է օգնել մեր երկրին: