Categories: News

ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանի դասախոսությունը SSS19-ին

Արդեն թվով չորրորդ անգամ անցկացվող ամենամյա Sevan Startup Summit-ը հուլիս 28-ից օգոստոսի 3-ը Սևանի ափին հյուրընկալում է ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։

Հայաստան են հրավիրվել ավելի քան 100 մենթորներ և հաջողակ ձեռներեցներ, վենչուրային և հրեշտակ ներդրողներ, որոնք 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակից ստարտափների հետ, կօգնեն բացահայտել բիզնեսի արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:

Սամմիթի մենթորներից մեկն է նաև ServiceTitan ընկերության համահիմնադիր Վահե Կուզոյանը, ով “Story behind the Unicorn”(«Պատմություն միաեղջյուրի հետևում») թեմայով դասախոսություն վարեց։

Հիշեցնենք, Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի կողմից 2012թ.-ին հիմնադրված ServiceTitan ընկերությունը այս տարի իր գրասենյակն է բացել Երևանում։

ServiceTitan-ը տնային աշխատանքներ իրականացնող բիզնեսները և դրանց ծառայությունները ներկայացնող հարթակ է։ ServiceTitan-ն այժմ ԱՄՆ-ում ունի 600-ից ավել աշխատակից։ Ընկերությունը 2018թ. նոյեմբերին 165 մլն դոլար ներդրում է ներգրավել, որի ընթացքում գնահատվել է 1.65 մլրդ դոլար։

Share