Հուլիսի 28-ին մեկնարկեց Sevan Startup Summit 2019-ը։ Այս անգամ ևս միջոցառումը հյուրընկալել է ավելի քան 1000 մասնակիցների և 120 ստարտափների։ Starthub-ը խոսեց BANA – Business Angel Network of Armenia-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի հետ և պարզեց սամմիթին BANA-ի մասնակցելու նպատակների և Beeline Startup Incubator-ի ստարտափների հաջողության մասին։
– Ինչո՞ւ է BANA-ն մասնակցում Սևան Ստարտափ Սամմիթին։
BANA-ն որպես Beeline Startup Incubator-ի օպերատոր մասնակցում է Սևան Ստարտափ Սամմիթին և group mentorship session է ունենալու մասնակից ստարտափների հետ։ Մենք մրցանակ ենք տալու մեր ընտրած ստարտափներից երկուսին, որոնք կկարողանան մասնակցել Beeline Startup Incubator-ի մյուս ցիկլին առանց մրցույթի։
– Տեսե՞լ եք արդեն որևիցե ստարտափ, որը հավանել եք։
Դեռ ոչ։ Մրցույթների ընթացքում կտեսնենք, թե որ ստարտափներն եմ մեր ֆորմատին ավելի համապատասխան և մեզ հետաքրքրիր։ Beeline Startup Incubator-ում ստարտափ ընտրելուց կարևորություն ենք տալիս նրան, թե որ ստարտափին մաքսիմալ օգուտ կարող ենք տալ և այդ 14 շաբաթվա ընթացքում նրանց համար իրական աճ ապահովել։
– Կա՞ն արդյոք մասնակիցներ Beeline Startup Incubator-ից։
Այո, կան։ Եվ իրենց հանդեպ շատ մեծ հետաքրքրություն կա արդեն ուրիշ աքսելերատորներից, ներդրողներից։ Օրինակ, Lucky Carrot-ը, որը արդեն ամենապոպուլար ստարտափներից մեկն է դարձել մի քանի օրվա ընթացում։