Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Հայտնի են Sevan Startup Summit-ի Booster Big Battle-ի հաղթողները
News 05/08/2019 09:47

Արդեն թվով չորրորդ անգամ անցկացվող ամենամյա Sevan Startup Summit-ը հուլիս 28-ից օգոստոսի 3-ը Սևանի ափին հյուրընկալեց ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։

Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափները: Ներկայացնում ենք ձեզ Booster Big Battle-ի հաղթող թիմերին և նրանց պրոյեկտները:

1-ին տեղ – 5000 ԱՄՆ դոլար – Soraytec – «Soraytec» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին որպես R&D և OEM-ի մշակող, Soraytec AG-ի համար՝ հոսանքի լարումը չափող խելացի սարքը կառուցելու, փորձարկելու համար:

2-րդ տեղ – 3000 ԱՄՆ դոլար – ForgeFiction – ForgeFiction-ը օրիգինալ կոնտենտ է առաջարկում մեդիայի և entertainment-ի ոլորտներին` հնարավորություն տալով գեղարվեստական գրակակնությամբ զբաղվող էնտուզիաստներին համագործակցել և ստեղծել նոր պատմություններ և հորինված աշխարհներ:

3-րդ տեղ – 2000 ԱՄՆ դոլար – RetentionForce – Conversational մարքեթինգի և հաճախորդների խնամքի ավտոմատացման լուծում՝ հիմնված Chatbot-ի վրա: