Հայտնի են Sevan Startup Summit-ի Booster Big Battle-ի հաղթողները
News 05-08-2019 13:47

Արդեն թվով չորրորդ անգամ անցկացվող ամենամյա Sevan Startup Summit-ը հուլիս 28-ից օգոստոսի 3-ը Սևանի ափին հյուրընկալեց ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։

Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափները: Ներկայացնում ենք ձեզ Booster Big Battle-ի հաղթող թիմերին և նրանց պրոյեկտները:

1-ին տեղ - 5000 ԱՄՆ դոլար - Soraytec - «Soraytec» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին որպես R&D և OEM-ի մշակող, Soraytec AG-ի համար՝ հոսանքի լարումը չափող խելացի սարքը կառուցելու, փորձարկելու համար:

2-րդ տեղ - 3000 ԱՄՆ դոլար - ForgeFiction - ForgeFiction-ը օրիգինալ կոնտենտ է առաջարկում մեդիայի և entertainment-ի ոլորտներին` հնարավորություն տալով գեղարվեստական գրակակնությամբ զբաղվող էնտուզիաստներին համագործակցել և ստեղծել նոր պատմություններ և հորինված աշխարհներ:

3-րդ տեղ - 2000 ԱՄՆ դոլար - RetentionForce - Conversational մարքեթինգի և հաճախորդների խնամքի ավտոմատացման լուծում՝ հիմնված Chatbot-ի վրա: