Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայտնի են Sevan Startup Summit-ի track-երի հաղթողները
News 05/08/2019 10:08

Արդեն թվով չորրորդ անգամ անցկացվող ամենամյա Sevan Startup Summit-ը հուլիս 28-ից օգոստոսի 3-ը Սևանի ափին հյուրընկալեց ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։

Սամմիթի ընթացքում թիմերը մրցում էին թեմատիկ tracker-ում։ Ներկայացնում ենք ձեզ յուրաքանչյուր ոլորտում հաղթող թիմերին և նրանց պրոյեկտները:

Tourism and Travel (Globbing) – $1,500 – Eventor – Eventor-ը միջոցառումների առցանց կազմակերպման գործիք է, որը օգնում է դրանք պլանավորել ավելի արագ և հեշտ։ Այն, ինչը դարձնում է Eventor-ը ավելի ունիկալ՝ այն տրամադրում է all-inclusive կրեատիվ փաթեթեներ ծննդյան տոների կազմակերպման համար։ Եվ այդ ամենը կատարվում է մկնիկի մեկ քլիքով։

Gaming and Entertainment – $1,500 – UniqU – UniqU-ն հարթակ է, որը միավորում է սոցիալական մեդիա ինֆլուենսերներին և փոքր բիզնեսին գրողների հետ, ովքեր նրանց տրամադրում են օրիգինալ վերնագրեր առաջինների հրապարակումների համար, ինչպես նաև օպտիմիզացված հեշթեգներ՝ ներգրավվածությունը խթանելու համար: Գաղափարը ծնվել է Startup Boost Weekend 5-ի ընթացքում, երբ առաջին տեղի մրցանակ ստանալը վավերացրեց թիմի գաղափարը:

EduTech (SFL) – $1,500 – Creatr – Creatr-ը առցանց համագործակցության հարթակ է ֆիլմ արտադրողների և կինոտուդիաների համար։

HealthTech – $1,500 – ThermoScan – Գաղափարը կայանում է բջջային հավելվածի մշակման մեջ, որը արտաքին ջերմային ինֆրակարմիր տեսախցիկի և ինտեգրված արհեստական բանականության (AI) ալգորիթմի հետ միասին կհայտնաբերի կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված ռիսկերը ավելի բարձր ճշգրտությամբ, քան նախկինում կատարում էր ջերմային հետազոտություն:

CleanTech and GreenTech (SolarOn) – $1,500 – CowNet – Cownet-ը օգնում է անասնապահության ոլորտում կանխել և հայտնաբերել կովի հիվանդությունները և հղիությունը՝ օգտագործելով սարք, որը, համացանցին միացած արձանագրելու է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են գտնվելու վայրը, շարժումները, ջերմաստիճանը և այլն:

Fintech – $1,500 – Lemonade Fashion – տեխնոլոգիական եւ նորաձևության ընկերություն է, որը անհատականացնում է էլեկտրոնային առևտրի եւ նորաձևության ոլորտները:

IoT + Smart City (Ellips GA) – $1,500 – GebeCert – GebeCert-ը ցանկանում է հաճախորդներին վերադարձնել վստահությունը և ստեղծել ավելի լավ աշխարհ, որում ընկերությունները կարող են շարունակել իրենց նորարարական կամ ստեղծարար գաղափարների զարգացումը՝ իմանալով կեղծված համակարգերի վերջի և դրա աղետալի ազդեցությանը տնտեսության վրա:

Social Enterprise (SEF International UCO) – $1,500 – Creopia

AI special prize (SmartClick AI) – $1,500 – 3DZUK – Արհեստական բանականության վրա հիմնված ստարտափ, որը ստեղծում է նկարազարդ կերպարներ անհատական նվերների համար, ինչպես նաև նպաստում տարբեր ոլորտների արվեստագետների և դիզայներների արտադրողականության բարձրացմանը: