Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրեր Վանաձորում
News 06/08/2019 18:51

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Վանաձորում:

Ծրագրերը կազմված են Վանաձորում գործող կամ մասնաճյուղեր հիմնելու նպատակ ունեցող ընկերությունների պահանջներին համապատասխան! 

Դասընթացները կանցկացվեն 2 կիսամյակ, հետևյալ ուղղություններով՝

1. Վեբ ծրագրավորում 

2. Ջավա ծրագրավորում

Բոլոր խմբերի համար պարտադիր է մասնակցությունը անգլերեն լեզու, տվյալների բազա, ալգորիթմներ և դիսկրետ մաթեմատիկա դասընթացներին:

Ամսավճարը մեկ ուղղության համար՝ 15,000 ՀՀ դրամ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից:

Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 28-ը, իսկ դասընթացի մեկնարկը՝ սեպտեմբերին։

Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:

Հարցերի դեպքում զանգահարել 093 384 548, 094 034 034 հեռախոսահամարներով։