Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Berkeley SkyDeck-ը` պաշտոնապես Հայաստանում
News 07/08/2019 11:16

Berkeley SkyDeck-ը Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի պաշտոնական աքսելերատորն է, և միակ համաշխարհային ստարտափ աքսելերատորը, որը մեկ հարթակում միավորում է.

1. Հասարական հետազոտություններ իրականացնող լավագույն համալսարանի հիմնադրամը, որը հայտնի է Նոբելյան մրցանակակրեր և միլիարդատերեր կերտելով

2. Սիլիկոնյան հովտին մոտ լինելը

3. Բաց հիմունքներ համաշխարհային հիմնադիրների նկատմամբ

Կարեն Գյուլբուդաղյանը Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի SkyDeck-ի առաջին համաշխարհային «ամբասսադորն» է և առանցքային խորհրդականը։ Կարենը երկար տարիներ շարունակ իր ուսերին է վերցրել հայկական ստարտափները համաշխարհային շուկա դուրս բերելու առաքելությունը, և SkyDeck-ը նրա անգնահատելի գործընկերն է եղել այդ ճանապարհին։ Կարենը Berkeley SkyDeck-ին է ներկայացրել հայկական բարձր տեխնոլոգիաները, որը հանգեցրեց փոխադարձ և աննախադեպ հաջողությունների բոլոր ներգրավված կողմերի համար:

SkyDeck մուտք գործած հայկական ստարտափների ցանկը ներառում է 2Hz/Krisp-ը, Grovf-ը, SuperAnnotate-ը, AppearMe-ն և XCloud Networks-ը։ Berkeley SkyDeck-ը ներկայումս միակ հարթակն է, որը շարունականորեն զարգացնում, կապակցում և ապահովում է հայկական ստարտափների հաջողությունը Սիլիկոնյան հովտում և դրանից դուրս։

Միացե՛ք մեզ՝ օգտագործելով այս բացառիկ հնարավորությունը, որպեսզի իմանաք.

1. Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի SkyDeck-ի մասին, և թե ինչքանով այն ձեզ համապատասխան

2. Բազմաթիվ հաջողության պատմություններ և առաջին ձեռքից փորձառություն

3. Ինչպե՞ս մասնակցել, եթե դուք նպատակասլաց ստարտափ եք

4. Ինչպե՞ս զարգացնել գործընկերության խորը հնարավորություններ ստարտափ էկոհամակարգերի համար ՀՀ-ում, ԱՊՀ, Եվրոպայի և ՄԱՀԱ տարածաշրջաններում:

Ովքեր պետք է մասնակցեն. առանցքային որոշումներ կայացնողները, ստարտափ հիմնադիրները, պետական պաշտոնյաները, համալսարանական ներկայացուցիչները, տարածաշրջանային և տեղական ինկուբատորները / աքսելերատորները, կորպորատիվ նորարարության պատասխանատուները, ձեռներեցները, ինֆլյուենսերները և ցանկացած շահագրգիռ կողմ, որը զբաղվում է Հայաստանում և այլ երկրներում ստարտափ էկոհամակարգերի զարգացմամբ:

Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 7-ին ժամը 19։00-21։00 Աբովյան 3 հասցեում գտնվող Deworkacy AOKS աշխատանքային ակումբում։