Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
SumIT ստարտափերների միջոցառումը Սանկտ Պետերբուրգում
News 08/08/2019 09:42

SumIT-ը առաջատար, միջազգային կրթական և մենթորային հարթակ է, որը հիմնված է տեխնոլոգիական ձեռնարկատիրության լավագույն պրակտիկաների վրա։ Այն նախատեսված է IT / MOBILE / INTERNET նախագծերի համար, որոնք ցանկանում են մուտք գործել ռուսական և միջազգային շուկաներ։ Ծրագիրը իր սկիզբն է դրել 2012 թվականին Սանկտ Պետերբուրգի Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի պետական համալսարանում (ITMO համալսարան)։

Ինչո՞ւ հենց SumIT – այն աջակցում է տարբեր նախագծերի ստեղծմանը. ավելի քան 1000 հայտ, ավելի քան 50 միջազգային փորձագետներ և մենթորներ, միջազգային բիզնես ցանց – ավելի քան 70 շրջանավարտներ: Միջոցառումը օգնում է ներդրումներ գրավել՝ շրջանավարտները դեմո օրերին ավելի քան 5 միլիոն դոլար ներդրումներ են կարողացել ներգրավել: Նաև, պետք է նշել, որ Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, որն ունի գերազանց կենսակերպ ուսանողների և երիտասարդ ձեռներեցների համար:

Ծրագիրը անցնելու անգլերեն լեզվով։ Պրոյեկտները ստեղծվելու են փորձառու մենթորների օգնությամբ (6 ժամ/օր), կլինեն հատուկ դասընթացներ, կապված համացանցի, մոբայլ ոլորտի և մարքեթինգի հետ (2 ժամ/օր), աշխատարաններ և հանդիպումներ հրավիրված բանախոսների և մասնագետների հետ (2 ժամ/օր), պրոյեկտների ներկայացում և դեմո օր։

Ո՞վ կարող է մասնակցել․ ուսանողները և երիտասարդ ձեռներեցները, ովքեր ցանկանում են զբաղվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի կամ IT ստարտափներով, ձեռներեցներ, ովքեր ներկա պահին ունեն պրոյեկտներ և ցանկանում են արագ ստուգել իրենց գաղափարները, միջազգային ստարտափ-ձեռնարկատերեր, ովքեր ցանկանում են մուտք գործել ռուսական շուկա։ 

Մասնակցության արժեքն է  €900՝ այն իր մեջ ներառում է բնակությունը, կրթական ծրագիրը, մշակութային ծրագիրը։

Ռուսաստանի քաղաքացիների համար գրանցումը բաց է մինչև օգոստոսի 17-ը։ Արտերկրյա մասնակիցների համար գրանցումը բաց է մինչև օգոստոսի 13-ը։

Միջոցառումը կանցնի օգոստոսի 19-30-ը։ 

Գրանցման և հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։