Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
PHP ծրագրավորման լեզվի խորացված դասընթաց
News 08/08/2019 15:03

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) հետ համատեղ կազմակերպում է PHP ծրագրավորման լեզվի խորացված դասընթաց:

PHP-ն ինտենսիվորեն օգտագործվում է վեբ ծրագրավորման մեջ, հանդիսանում է առաջատար ծրագրավորման լեզուներից մեկը, որը կիրառվում է դինամիկ վեբ-կայքեր ստեղծելու համար։

Դասընթացին կարող են մասնակցել 13-17տ․, 18տ․ և բարձր տարիքի անձինք, ովքեր ունեն բավարար գիտելիքներ HTML5, CSS3, JavaScript ծրագրերից։

– Ընդհանուր տևողություն՝ 4 ամիս,

– Շաբաթական դասերի քանակ՝ 3 օր, 2-ական ժամով,

– Ուսման ամսական վճար՝ 8․000 ՀՀ դրամ (13-17տ․ համար) և 15․000 ՀՀ դրամ (18 և բարձր տարիքի համար),

– Գրանցման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 3:

– Դասընթացի մեկնարկ՝ սեպտեմբերի 6:

Մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։ Իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055-13-55-58 հեռախոսահամարով կամ այցելել ԳՏԿ/Գայի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ, Կրթական բաժին։