Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեղի ունեցավ Երիտասարդների տոնին նվիրված համաժողով
News 13/08/2019 08:36

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմանադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի համատեղ ջանքերով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Երիտասարդների տոնին նվիրված համաժողով, որը կրում էր «Փոխակերպվող կրթություն» (“Transforming Education”) խորագիրը։

Համաժողովի առաջին մասում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Շիրակի մարզի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ապա տեղի ունեցավ ելույթներ տեղական և միջազգային փորձագետ-խոսնակների կողմից, որին հաջորդեց տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներով («Կրթության դեր, աշխարհում կրթության փոփոխությունների/տենդենցների մասին», «Ինքնաճանաչում, ինքնակրթություն», «Թվային հետք», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով», «Առցանց ուսուցում», «Կամավորությունը որպես ուսուցում» «Տեխնոլոգիաները որպես ապագայի կրթության ուղենիշ») ընթացող վորկշոփեր՝ ոլորտում ճանաչված և փորձառու փորձագետների ներգրավմամբ:

GTC ծրագրի պատասխանատու Բելլա Հարությունյանը անցկացրեց «Տեխնոլոգիաները որպես ապագայի կրթության ուղենիշ» թեմայով վորկշոփ, որից հետո հարց ու պատասխանի միջոցով մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։